Այսօր: Հինգշաբթի, 30 Մայիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 368
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 122-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՔԱՂՑՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N20 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՇՈՏ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԼԱՅՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 40,14209 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻՑ 3,00703 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն իրավական ակտը կազմելու համար հաշվի են առնվել հետևյալը, Արտաշատ համայնքի Քաղցրաշեն բնակայրի վարչական տարածքում գտնվող  03-097 0552-0016 և 03-097-0552-0017 կադաստրային ծածկագրերով անշարժ գույքերը միավորվել են որպես մեկ գույքային միավոր և պետական գրանցում են ստացել 40,14209 հա կադաստրային 03-097-0552-0032 ծածկագրով /վկ 07032024-03-0029/ Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ավագանու 2020 թվականի N20 որոշմամբ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխված 0,0294 հա մակերեսով հողամասը այժմ կազմում է 03-097-0552-0032 կադաստրային ծածկագրով անշարժ գույքի մաս և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով, 102-րդ հոդվածով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և ուսումնասիրելով Աշոտ Նուրիջանյանի լ/ա Գ․Նուրիջանյանի 14/03/2024 թվականի Ք-4062 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է.                                   

 

1․Արարատի մարզի Քաղցրաշեն համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 11-ի N 20 որոշման հիմնական մասում՝ «գյուղատնտեսական մթերքների վերամշակության (չրանոց կառուցելու համար) նպատակով» բառերը փոխարինել «խաղողի գինու արտադրամաս կառուցելու նպատակով» բառերով, «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» բառերը փոխարինել «արդյունաբերական օբյեկտների» բառերով։

2․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող, Աշոտ Նիկոլայի Նուրիջանյանին սեփականության իրավունքով պատկանող, 40,14209 հա մակերեսով, 03-061-0115-0011 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նշանակության  գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ այլ հողատեսք, արոտավայր հողամասից, 3,00703 հա մակերեսով հողամասի՝ գործառնական նշանակությունը կամ հողատեսքը արոտավայր, նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել արդյունաբերական օբյեկտների՝ խաղողի գինու արտադրամաս կառուցելու նպատակով։

3․Կատարել համապատասխան փոփոխություններ համայնքի հողային հաշվեկշռում:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner