Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի V գլխի 33-րդ կետի և VII գլխի պահանջները և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, բանալի՝ 268112, (ծածկագիր՝ 03382BHNFGTU, 03382SS9BGFR) և Ա․Ավետիսյանի 05/11/2025 թվականի Ք-14579 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Արարատյան փողոց, 51 հասցեում գտնվող, Արամ Ավետիսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-091-0039-0001 կադաստրային ծածկագրով անշարժ գույքն ըստ կազմված հատակագծի առանձնացվող առաջին հատվածին՝ 0,93050 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Վերին Արտաշատ, Արարատյան փողոց, 51 գործարան, առանձնացվող երկրորդ հատվածին՝ 014530 հա մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Վերին Արտաշատ, Արարատյան փողոց, 51/1 շինություն։
2․Ա․Ավետիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 (տասը հազար) ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։