Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի թիվ 230-Լ որոշման 4-րդ կետի 4-րդ ենթակետը, 9-րդ կետը և ընդառաջելով Հասմիկ Եղիազարյանի խնդրանքին /դիմում Ք-15037, 29․10․2024 թվական/՝ որոշում եմ․
1․«Արտաշատ համայնքի Քաղցրաշեն գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի սաներ Ալիկ Մանուկի Եղիազարյանին /ծնված 25․03․2016 թվականին/ և Մարիա Մանուկի Եղիազարյանին /ծնված 20․12․2018 թվականին/ տալ տեղական վճարների գծով 50%-ի չափով նվազեցման արտոնություն՝ 2024 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ։
2․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից։