Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Էլեն Սահրադյանի ներկայացուցիչ Լիլիթ Սանթոյանի 11.09.2025 թվականի թիվ ՇԹԴ/252/18828-25 դիմումը, որոշում եմ․
1.Էլեն Սահրադյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Խ. Աբովյան փողոց 73 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0049-0045 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակելի տան և պարսպի նախագծի փոփոխություն, բնակելի տան և օժանդակ շինությունների, պարսպի կառուցման շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Էլեն Սահրադյանը Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 200000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: