Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 295
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4348-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 նոյեմբերի 2025 թվականի N 4348-Ա

ՔԱՐՏԵԶԱԳՐՄԱՆ ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԾՈՎԱԿԱԼ ԻՍԱԿՈՎԻ ՓՈՂՈՑ 65/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԿԱԶ ՍՈՒՐԻԿԻ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության  կառավարության 2006 թվականի ապրիլի 27-ի 724-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականիապրիլի 29-ի 698-Ն որոշման պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի 1920-Ն որոշման հավելված 1-ի 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Արտաշատ համայնքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի թիվ 92-Ա որոշմամբ, հաշվի առնելով․ որ 0,008 հա մակերեսով հողամասը (ըստ հաստատված հատակագծի 79,99քմ) ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և Հ․Ավետիսյանի 11/09/2025 թվականի Ք-11804 դիմումը՝ որոշում եմ

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծովակալ Իսակովի փողոց 65/1 հասցեում գտնվող, 03-001-0060-0018 կադաստրային ծածկագրով 0,008հա մակերեսով (ըստ հաստատված հատակագծի 79,99քմ) հողամասից 17,34քմ մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի և 62,56քմ մակերեսով բնակավայրերի այլ հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի՝քարտեզագրման սխալմ ուղղելու նպատակով։

2․0,008հա մակերեսով (ըստ հաստատված հատակագծի 79,99քմ) հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական  կառուցապատման գործառնական նշանակության։

3․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Արամ Ավետիսյանին:

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner