Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 95
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1109-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 մարտի 2024 թվականի N 1109-Ա

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ ՀԱՏՎԱԾ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՎԱԾՆԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29-ը դեկտեմբերի 2005 թվականի թիվ 2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /բանալի՝ 145882, ծածկագրեր՝ 03057UCX7PFB, 03057LP8JGCV/ և ուսումնասիրելով Դ․Բադալյանի 15.02.2024 թվականի թիվ Ք-2783 դիմումը՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Մասիս գյուղի 5-րդ փողոց, 9 հասցեում գտնվող, Դավիթ Բադալյանին, Վերգինե Բադալյանին, Լենա Դանիելյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի բնակելի կառուցապատման 03-057-0037-0005 կադաստրային ծածկագրով անշարժ գույքը՝ ըստ կազմված հատակագծի մասնատել երկու հատվածի, առաջին  հատվածի՝ 0,0559հա մակերեսով հողամասի և շինությունների հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Մասիս, 4-րդ փողոց, 9 բնակելի տուն, երկրորդ հատվածի՝ 0,0500 հա մակերեսով հողամասի հասցեն համարել՝ Արտաշատ համայնք գյուղ Մասիս, 4-րդ փողոց, 9/1 հողամաս։

2․Դ.Բադալյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեների տրամադրման համար։

3․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner