Այսօր: Շաբաթ, 13 Սեպտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 3587-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 սեպտեմբերի 2025 թվականի N 3587-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՓՈՂՈՑ 15/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԵՂԱՆԱԿՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումը և ընդառաջելով Ռ․ Ավետիսյանի 25/04/2025 թվականի N Ք-5416 դիմումին՝ որոշում եմ․

1.Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Ազատամարտիկների 15/1 հասցեում գտնվող 98,7 քմ արտաքին (78,1քմ ներքին) մակերեսով հասարակական նշանակության շինությունը, 9,1քմ արտաքին (7,4քմ ներքին) մակերեսով օժանդակ շինությունը, 13,2քմ մակերեսով ծածկը, 7,4քմ (17,76 խմ) մակերեսով պարիսպը և 0,0187հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի եղանակով օտարել շինությունն ինքնակամ կառուցած անձին՝ Ռոբերտ Նորիկի Ավետիսյանին /ծնված 07/08/1973 թվականին/ ։ 

2.98,7 քմ արտաքին (78,1քմ ներքին) մակերեսով հասարակական նշանակության շինության, 9,1քմ արտաքին (7,4քմ ներքին) մակերեսով օժանդակ շինության, 13,2քմ մակերեսով ծածկի և 7,4քմ (17,76 խմ) մակերեսով պարսպի օտարման արժեքը կազմում է 2 275 377(երկու միլիոն երկու հարյուր յոթանասունհինգ հազար երեք հարյուր յոթանասունյոթ) ՀՀ դրամ (128,4քմ 17 721 դրամ = 2 275 377 դրամ):  

3.0,0187հա մակերեսով հողամասի օտարման արժեքը կազմում է 830 617 (ութ հարյուր երեսուն հազար վեց հարյուր տասնյոթ) ՀՀ դրամ (187քմ * 4441,8 դրամ = 830 617 դրամ):

4.0,0187հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:

5.Առաջարկել Ռոբերտ Ավետիսյանին համայնքապետարանի հետ կնքելու օտարման պայմանագիր և 30-օրյա ժամկետում կատարել նախատեսված վճարներ՝ հողամասի համար Արտաշատ համայնքի բյուջեի 900415151068, շինության համար` 900415151209 հաշվեհամարներին:

6.Ռոբերտ Ավետիսյանի կողմից նշված ժամկետում վճարները չկատարելու դեպքում, սույն որոշումը համարել ուժը կորցրած:

7.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա․ Ավետիսյանին և հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին օտարման պայմանագիրը կնքելուց հետո համայնքի հողային հաշվեկշռում կատարելու համապատասխան փոփոխություն: 

8.Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

9.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner