Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Արտաշատ համայնքի ավագանու 04 դեկտեմբերի 2024 թվականի N 340-Ն որոշմամբ և ուսումնասիրելով Լ.Գասպարյանի 15/02/2025 թվականի թիվ ՃՀԱ/235/5620-25 հայտը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ա․ Խաչատրյան փողոց 108/1 հասցեում գտնվող, Լևոն Գեղամի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող 03-001-0023-0057 կադաստրային ծածկագրով 0.006հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի։
2.Լ.Գասպարյանը հողամասի գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 36 000 / երեսունվեց հազար / ՀՀ դրամ, որից՝ յուրաքանչուր 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ /60քմ x 100 դրամ= 6000 ՀՀ դրամ/ և միանվագ վճար՝ 30 000 /երեսուն հազար/ ՀՀ դրամ:
3.0.006հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ և չի հակասում քաղաքաշինական նորմերին:
4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
5.Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ.Հովակիմյանին:
6․Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։