Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 284
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 2158-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հունիսի 2025 թվականի N 2158-Ա

ՀՐԱՉԻԿ ՎԱԶԳԵՆԻ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի կողմից 17․042025 /մուտք՝ Ա-5097/ թվականին կազմված զեկուցագիրը՝ պարզվել է

 

1.Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Հրաչիկ Վազգենի Մանուկյանը /հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ․Վերին Արտաշատ, Պ․ Սևակի փողոց տ․ 18/ Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Ս․Կապուտիկյան 19 հասցեի հատվածում թույլ է տվել արարք, որը բնորոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներ, ինչի կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցների կողմից վարչական իրավախախտման վերաբերյալ կազմված թիվ 3011 արձանագրության և 17․04․2025թ-ին /մուտք՝ թիվ Ա-5097/ ներկայացված զեկուցագրի հիման վրա 2025 թվականի մայիսի 18-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի և 34-րդ հոդվածով սահմանված կարգով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 05․052025թ․-ի, ժամը 11։00-ին հրավիրվել է լսում, որին մասնակցելու նպատակով լսմանը ներկայացել է Հրաչիկ Վազգենի Մանուկյանի լիազոր ներկայացուցիչ Հակոբ Հրաչիկի Մանուկյանը: Լսման ժամանակ Հ․Մանուկյանի լ/ն Հակոբ Մանուկյանը հրաժարվեց Հրաչիկ Մանուկյանի կողմից կատարված իրավախախտումն ընդունելուց և ներկայացրեց գրավոր դիմում՝ վարչական վարույթի նյութերին ծանոթանալու  նպատակով։ 14․04․2025թ․-ի թիվ Ե-2442 գրությամբ Հ․Մանուկյանի լ/ն Հակոբ Մանուկյանին է տրամադրվել իր կողմից պահանջված վարչական վարույթի նյութերի կրկնօրինակները։ Վերջինիս կողմից վարչական վարույթի շրջանակներում այլ միջնորդություններ և դիմումներ չեն ներկայացվել։  

2.Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.

 «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.  

Հրաչիկ Մանուկյանի կողմից  Արտաշատ համայնքի Վերին Արտաշատ գյուղի Ս․Կապուտիկյան 19 հասցեում  գտնվող 539,1 քմ մակերեսով բնակելի տնից 258,9 քմ հատվածի գործառնական նշնակությունը փոխվել է հասարակականի՝ ռեստորանի, սակայն որպես ռեստորան շահագործվում է նույն հասցեում գտնվող գույքն ամբողջությամբ, գույքն օգտագործվում է ոչ նպատակային, այսինքն թույլ է տրվել արարք, որը հակասում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 152․2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներին, համաձայն որի՝ Շենքերը և շինությունները օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտմամբ ոչ նպատակային օգտագործելը՝առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև հիսնապատիկի չափով։ Հողային օրենսգրքի 43-րդ հոդվածի համաձայն՝ 

1. Համայնքի ղեկավարը վերահսկողություն է իրականացնում`

1) հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ.

2) հողամասերն ըստ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու նկատմամբ.

3) հողօգտագործման սահմանների և սահմանանիշերի պահպանման նկատմամբ.

4) հողերի պահպանմանն ուղղված միջոցառումների նկատմամբ.

5) հողերի խախտման հետ կապված աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի հանման, պահպանման և օգտագործման նկատմամբ:

2. Համայնքի ղեկավարը կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումը համայնքի վարչական սահմաններում, օրենքով սահմանված դեպքերում ու կարգով հողային օրենսդրության պահանջները խախտողների նկատմամբ կիրառում է վարչական տույժեր, ինչպես նաև իրավասու մարմիններ է ներկայացնում հաղորդումներ` իրավախախտում թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:

 Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի` համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

 Համաձայն «Քաղաքաշինության մասին» օրենքի 26-րդ հոդվածի՝ համայնքների տարածքներում համայնքի ղեկավարը վերահսկում է կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքների, բնակավայրերի քաղաքաշինական կանոնադրության պահանջների կատարումը, հողերի և ամրակայված գույքի քաղաքաշինական նպատակային օգտագործումը, ինչպես նաև կանխարգելում, կասեցնում է ինքնակամ շինարարության դեպքերը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը:

 Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Սույն վարչական վարույթի շրջանակներում այդպիսի հանգամանքներ չեն հայտնաբերվել։

  3․ Եզրափակիչ մաս             

 Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ և 32-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 58-60-րդ հոդվածներով, որոշում եմ․

1Հրաչիկ Վազգենի Մանուկյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 20․000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով։

2․ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

3․Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում կամ դատական կարգով վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այդ ժամկետը կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

4․Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

5․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner