Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի 698-Ն որոշման պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03292GMVBZZU/ և հիմք ընդունելով Գ․ Մնացականյանի լիազորված անձ Ա․ Հովհաննիսյանի 30/05/2025 թվականի թիվ Ք-6925 դիմումը, ինչպես նաև այն, որ նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին և 0,13930հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Մ․ Գրիգորյան փողոց 37 հասցեում գտնվող 03-061-0031-0011 և 03-061-0031-0010 կադաստրային ծածկագրերով 0,13930հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված՝ մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1 բնակելի տան, թիվ 2 բնակելի տան և թիվ 3 գոմ՝ նկատմամբ /կառուցված՝ 1978, 1952 և 1975 թվականներին/ ճանաչել Գեղամ Սերյոժայի Մնացականյանի /ծնված 18/10/1954 թվականին/, Գայանե Գուրգենի Մարգարյանի /ծնված 19/09/1955 թվականին/, Արթուր Գեղամի Մնացականյանի /ծնված 04/03/1976 թվականին/, Արայիկ Գեղամի Մնացականյանի /ծնված 30/10/1978 թվականին/ և Սերյոժա Գեղամի Մնացականյանի /ծնված 05/11/1983 թվականին/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:
2․Արտաշատ համայնքի Մրգավան գյուղում գտնվող, 03-061-0031-0011 կադաստրային ծածկագրով անշարժ գույքին տրամադրել հասցե՝ Արտաշատ համայնք, Մրգավան, Մ. Գրիգորյան փողոց, 37 բնակելի տուն։
3.Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Ա․ Հովհաննիսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
4․Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ Խ․ Հովակիմյանին։
5․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։
6․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվանից։