Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 393
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 1812-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2025 թվականի N 1812-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՄՐԳԱՆՈՒՇ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՐԹՈՒՐ ԳԱՐԵԳԻՆԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի VII-րդ գլխի պահանջները և Արարատի մարզի Նարեկ համայնքի ավագանու 15/05/2020 թիվ 13-Ա որոշումը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը /ծածկագիր՝ 03282LRY7SCL/ և ընդառաջելով  Ա․ Պողոսյանի 26/03/2025 թվականի Ք-4010 դիմումին՝ որոշում եմ․

1․Արտաշատ համայնքի Մրգանուշ գյուղում գտնվող, Արթուր Գարեգինի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 03-060-0201-0021կադաստրային ծածկագրով 0,1հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողամասից 0,0329հա մակերեսով հողամասի /ըստ գլխավոր հատակագծի ԳԲ-8/ նպատակային և գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Մրգանուշ, Նար-Դոսի փողոց, 33/2 հողամաս։

2.Պարտավորեցնել Ա․ Պողոսյանին 0,053հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը, որը կազմում է 266 490 /երկու հարյուր վաթսունվեց հազար չորս հարյուր իննսուն/ ՀՀ դրամ /0,0329 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի կադաստրային արժեքը կազմում է 401 709 ՀՀ դրամ, իսկ 0,0329 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք հողամասի կադաստրային արժեքը կազմում է՝ 135 219 ՀՀ դրամ/։

3․Ա․ Պողոսյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար հասցեի տրամադրման համար:

4․Սույն որոշումից ծագող իրավունքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են պետական գրանցման։

5.Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

6.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner