Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի` «Չափից ավել վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և/կամ/ վերադարձի կարգը սահմանելու մասին» թիվ 920-Ն որոշումը և հաշվի առնելով Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավար Ա. Թադևոսյանի 26.12.2024թ. թիվ Պ-18340 գրությունը, որոշում եմ․
1. Թույլատրել կատարել հաշվանցում՝ Արտաշատ համայնքի բյուջեի 900415155010 /Արաքսավան գյուղի գյուղատնտեսական նշանակության հողի հարկ/ գանձապետական հաշվեհամարից 18505 /տասնութ հազար հինգ հարյուր հինգ/ ՀՀ դրամը փոխանցելով Արտաշատ համայնքի բյուջեի 900415005751 /Արաքսավան գյուղի անշարժ գույքի հարկ/ գանձապետական հաշվեհամարին:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: