|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
29 ապրիլի 2025 թվականի N 036 |
ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՇԱՀՈՒՄՅԱՆԻ ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՅԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ (2-ՐԴ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ) |
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի,ինչպես նաև ՀՀ կառավարության 28.12.2023 թ․ N2343-Ն որոշմամբ սահմանված կարգով 2025թ․ մայիսի 15-ին ժամը 14։30-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ի ՀՀ Արարատի մարզի Շահումյանի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի երկրորդ տեղամասի օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով նախատեսված հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/։ 28.12.2023 թ․ N2343-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ նախատեսվող գործունեության վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել «Մլ Մայնինգ» ՍՊԸ-ին՝ ք․ Երևան, Ադոնց 21/3 հասցեով և Արտաշատի համայնքապետարան։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ինչպես նաև ք. Երևան, Բյուզանդի 1/3 հասցեում, հեռ.՝ 011220218: |
|
|
|