Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ, ուսումնասիրելով Լիլիթ Բադալյանի 18.08.2023 թվականի թիվ Ք-10207 դիմումը, որոշում եմ․
1․ Լիլիթ Բադալյանին տրամադրել Արտաշատ համայնքի Վ․Արտաշատ գյուղի Հախնազարյան փողոց 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-091-0035-0007 կադաստրային ծածկագրով հողամասում հասարակական նշանակության շինության՝ առևտրի սրահի և սպասարկման սրահի նախագծման թույլտվություն, բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանկության փոփոխումով /նախագծման թույլտվությունը կցվում է/:
2.Լ․Բադալյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: