Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման համակարգող նախարարի 2006 թվականի օգոստոսի 29-ի` «Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը հաստատելու մասին» N 13-Ն հրամանով՝ որոշում եմ․
1․ Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-1), գնումների բաժնի պետի (ծածկագիր՝ 2․1-7) համայնքային ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար 2025 թվականի օգոստոսի 5-ին անցկացնել մրցույթ:
2. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: