Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 261
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Հանրային քննարկում N 017
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

17 հուլիսի 2024 թվականի N 017

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ և ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ (ՇՄԱԳ հաշվետվություն)

Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ Օրենքով, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014թ. նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջներով (2014թ. գործող կարգավորումներով)՝ 2024թ. հուլիսի 26-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի Նորամարգ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում և նույն օրը, ժամը՝ 12.00-ին, ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Հովտաշեն բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան «Արևմտյան Կանի» ՍՊ ընկերության կողմից փորձաքննության ներկայացված՝ ՀՀ Արարատի մարզի Նորամարգ-Հրազդանի ավազների հանքավայրում օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության (ՇՄԱԳ հաշվետվություն) վերաբերյալ հանրային քննարկումները (4-րդ փուլ): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքէջում (www.mnp.am), ՇՄ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ում (հասցե՝ ք.Երևան, Բյուզանդի 1/3, հեռ. 011-22-02-18, էլ. հասցե՝ evnexpertise@evn.am), Արտաշատի և Մասիսի համայնքապետարաններում, համապատասխանաբար՝ www.artashat.am և www.masiscity.am կայքէջերում, Հովտաշեն և Նորամարգ բնակավայրերի վարչական ղեկավարների նստավայրերում, ինչպես նաև «Արևմտյան Կանի» ՍՊ ընկերությունում (հեռ. 093860339, էլ. հասցե՝ artak78@yandex.com):
Ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները կարող են ներկայացվել ինչպես բանավոր՝ լսումների ընթացքում, այնպես էլ գրավոր՝ այն հասցեագրելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ–ի, Արտաշատի և Մասիսի համայնքապետարանների պաշտոնական կամ Ընկերության էլ. հասցեներին:



Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner