Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4129-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 20915, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 սեպտեմբերի 2023 թվականի N 4129-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՄԱՐԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀԱՄԱՏԵՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ 0,48754 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԲԱՐՁՐԱՐԺԵՔԻՑ (ԲԱԶՄԱՄԱՅԱ ՏՆԿԱՐԿ՝ ԿՈՐԻԶԱՎՈՐ) ԱՎԵԼԻ ՑԱԾՐԱՐԺԵՔԻ՝ ՎԱՐԵԼԱՀՈՂ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման N1 հավելվածի 2-րդ մասի պահանջներով, ուսումնասիրելով քաղաքացի Մարինե Վարդանյանի դիմումը (Ք-2715, 24.02.2023թ.) և հիմք ընդունելով ՀՀ Արարատի մարզի գյուղատնտեսական նշանակության հողերի հողատեսքերի փոփոխման մարզային հանձնաժողովի 28.03.2023թ. թիվ 2/1  արձանագրությունը՝ որոշում եմ.

1.Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքում  գտնվող, Մարինե Վարդանյանին, Գագիկ Վարդանյանին, Հռիփսիմե Վարդանյանին, Անի Վարդանյանին և Արմինե Վարդանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 03-001-0512-0002 կադաստրային ծածկագրով 0,48754 հա հողամասը բարձրարժեք՝ բազմամյա տնկարկ (կորիզավոր) հողատեսքից փոխադրել ավելի ցածրարժեք՝ վարելահող  հողատեսքի՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող մասնագետի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի։

2.Համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին՝ կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:

3.Սույն որոշմամբ սահմանված փոփոխությունները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։ 

4.Որոշումն ուժի մեջ է ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 20915
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner