Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ և ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի տնօրեն՝ Մ․ Շահինյանի 08.10.2025 թվականի թիվ ՀՆ/6632-25 դիմումը՝ որոշում եմ․
1․«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Ա․ Հարությունյան փողոց 6 հասցեի ջրամատակարարման աշխատանքներ անցկացնելու շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն պարտավոր է Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: