Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 30-րդ, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Արտակ Լևիկի Պետրոսյանի 23․04․2025 թվականի թիվ Ք-5380 դիմումը, հաշվի առնելով անչափահաս՝ 12․03․2009 թվականին ծնված Նարեկ Արտակի Պետրոսյանի կարծիքը, Արտաշատի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը, որոշում եմ՝
1.Թույլատրել անչափահաս՝ 12․03․2009 թվականին ծնված Նարեկ Արտակի Պետրոսյանին հոր՝ Արտակ Լևիկի Պետրոսյանի (անձ․AL0276550, տրված 07․06․2023թ․, տրված 027-ի կողմից) համաձայնությամբ նոտարական գրասենյակում ներկայացնել դիմում մոր՝ Մանե Ռաֆիկի Ներսիսյանի (մահացած 26․10․2016թ․), մահից հետո մնացած ժառանգությունից հրաժարվելու վերաբերյալ։
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: