Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության շենքերի և շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» թիվ 88 որոշումը, Արտաշատ համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 06-ի N 224-Ն որոշումը և ուսումնասիրելով Ս․ Աբրահամյանի 07/10/2024 թվականի Ք-13910 դիմումը՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Դիտակ գյուղի Պ․ Սևակի փողոց 1 հասցեում գտնվող, Սերժիկ Հարությունի Աբրահամյանին սեփականության իրավունքով պատկանող 03-039-0028-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ըստ կազմված հատակագծի 0,02420հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել հասարակական կառւցապատման հողամասի և ըստ վկայականի 44,23քմ մակերեսով թիվ 5 ավտոտնակի նպատակային նշանակությունը փոփոխել հասարակական նշանակության, իսկ գործառնական նշանակությունը որպես առևտրի սրահ։
2․0,02420հա մակերեսով հողամասի գործառնական նշանակության փոփոխության և 44,23քմ մակերեսով շինության նպատակային և գործառնական նշանակության փոփոխության համար Ս․ Աբրահամյանն Արտաշատի համայնքապետարանի 900415004283 հաշվեհամարին վճարել է ընդամենը՝ 67 469 /վաթսունյոթ հազար չորս հարյուր վաթսունինը/ ՀՀ դրամ, որից միանվագ վճար 30000 /երեսուն հազար/ դրամ և յուրաքանչուր 1քմ մակերեսով շինության համար՝ 300 ՀՀ դրամ / 44,23քմ x 300դրամ = 13 269/ դրամ/, 1քմ մակերեսով հողամասի համար 100 ՀՀ դրամ /242քմ x 100 դրամ= 24 200 ՀՀ դրամ/։
3․Նշված շինությունը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ։
4․Որոշման կատարման պատասխանատու համարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի գլխավոր մասնագետ, բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին:
5․Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։