Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն և 2006 թվականի ապրիլի 27-ի թիվ 724-Ն որոշումները, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը (ծածկագիր՝ 03011HP5ALXH) Արարատի մարզի Արտաշատ համայնքի ավագանու 2020 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ-4 միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագիծը հաստատելու մասին» թիվ 92-Ա որոշումը, հաշվի առնելով,որ ինքնակամ կառուցված շինությունների զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված 0,015հա մակերեսով հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում,օրինականացվող շինությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին, Արտաշատ համայնքի հաստատված գլխավոր հատակագծին և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների պայմաններին: Ինքնակամ շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ, ինչպես նաև չեն խախտում այլ անձանց իրավունքները և շահերը և հիմք ընդունելով Ա․Մնացականյանի 27/05/2025 թվականի թիվ Ք-4078 դիմումը՝ որոշում եմ․
1. Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-001-0179 կադաստրային ծածկագրով թաղամասում ըստ կազմված հատակագծի 0,015հա մակերեսով հողամասում Արայիկ Վազիկի Մնացականյանի (ծնված՝ 01/10/1956 թվականին) կողմից ինքնակամ կառուցված 40,2քմ մակերեսով հասարակական շինությունը, 74,7քմ մակերեսով կիսակառույց շինությունը ճանաչել օրինական, համարել համայնքային սեփականություն և տրամադրել հասցե՝ Արտաշատ, Արտաշատ, Օգոստոսի 23-ի փողոց, 87/2 շինություն։
2. Անշարժ գույքի սահմանները ճշտել՝ համաձայն հողամասի հատակագծի։
3. Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 03-001-0179 կադաստրային ծածկագրով թաղամասում ըստ կազմված հատակագծի 0,015հա մակերեսով հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը սահմանել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության, շինության նպատակային նշանակությունը՝ հասարակական, գործառնական նշանակությունը՝ առևտրի սրահ։
4. Առաջարկել շինություներն ինքնակամ կառուցած անձին իր միջոցներով կառուցած շինությունների, զբաղեցրած և սպասարկման համար առանձնացված հողամասը գնման նախապատվության իրավունքով գնելու կամ վարձակալելու:
5. Չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է՝ 2023YEJPWY:
6. Սույն որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Ա․Ավետիսյանին։
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: