Այսօր: Չորեքշաբթի, 5 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4190-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 նոյեմբերի 2025 թվականի N 4190-Ա

ՇԱԽՄԱՏԻ «ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՏԵՂԵՐ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Շ․ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Նինել Գաբրիելյանի կողմից Արտաշատի համայնքապետարան հասցեագրված 03.11.2025 թվականի թիվ Հ-14478 գրությունը՝ որոշում եմ․ 

 

1․Արտաշատ համայնքի 2025 թվականի բյուջեի 08.01.01.51 գործառնական դասակարգման (սպորտային միջոցառումների կազմակերպում) 4727 հոդվածից (կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) տրամադրել միանվագ դրամական խրախուսում՝ ընդամենը՝ 540 000 (հինգ հարյուր քառասուն հազար) ՀՀ դրամ՝ 

1) Արշակ Կարենի Մելքոնյան - 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ, 

2) Դավիթ Սևակի Գրիգորյան - 150 000 (հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ,

3) Հակոբ Կարենի Հայրապետյան - 100 000 (հարյուր հազար) ՀՀ դրամ, 

4) Արամ Սարգիսի Գրիգորյան- 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, 

5) Գարիկ Սաշայի Սուքիասյան  - 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, 

6) Մարի Հրանտի Խաչատրյան- 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ, 

2.Հանձնարարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին կատարելու համապատասխան ձևակերպումներ:

3.Սույն որոշման կատարման հսկողությունը դնել  Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանի վրա:

4. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner