Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 67-70-րդ-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները և հաշվի առնելով Արտաշատ համայնքի ղեկավարի առաջարկությունը, Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1․ Հաստատել Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող գույքի աճուրդների և մրցույթների կազմակերպման և իրականացման կանոնակարգը՝ համաձայն հավելվածի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։ |