Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի՝ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին թիվ 02-Ն հրամանով՝ որոշում եմ․
1․Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի «Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի թիվ 8 մանկապարտեզ», «Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Դավիթ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոնները զբաղեցնելու համար սույն որոշման հավելվածի ժամանակացույցի համաձայն անցկացնել մրցույթ։
2․Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝
1) նախապատրաստել և ապահովել մրցույթն անցկացնելու մասին հայտարարության հրապարակումը,
2) կազմակերպել մրցույթի անցկացման նախապատրաստական աշխատանքները։
3․ Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը վերապահել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին։
4․ Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։