Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Աշոտ Հարությունյանի ներկայացուցիչ Միշա Արշակյանի 22.08.2025 թվականի թիվ ՇԹԴ/235/16919-25 դիմումը, որոշում եմ․
1․Աշոտ Հարությունյանին տրամադրել Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Ծ․ Իսակովի փողոց 47ա շենք 32 բն․ հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0073-0008-001-032 կադաստրային ծածկագրով հողամասում՝ բնակարանի վերակառուցում՝ գրասենյակի շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Աշոտ Հարությունյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: