Այսօր: Երեքշաբթի, 4 Նոյեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 220
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Որոշում N 4189-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 նոյեմբերի 2025 թվականի N 4189-Ա

ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ուսումնասիրելով Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի սպասարկման և գովազդի բաժնի կողմից 30․09․2025թ. կազմված զեկուցագիրը (մուտք՝ Ա-12813), պարզվել է.

1. Վարչական ակտով լուծվող հարցի նկարագրությունը.

Անհատ ձեռնարկատեր Արման Արայիկի Հովսեփյանը (հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, գ. Դվին, Կոմիտասի փող., տուն 22) Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Արտաշատ-Դվին խճուղու ձախ մասի հասցեի գարեջրատանը թույլ է տվել արարք, որը բնորոշվում է ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի (այսուհետ՝ ՎԻՎՕ) 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտման հատկանիշներով։

Ինչի կապակցությամբ, Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի նշված բաժնի աշխատակիցների կողմից կազմված թիվ Ա-009 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրության և ներկայացված զեկուցագրի հիման վրա, 2025 թվականի հոկտեմբերի 01-ին, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ ՎՀՎՕ) 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետով և 34-րդ հոդվածով սահմանված կարգով, ՎԻՎՕ-ի 169.16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտման փաստով հարուցվել է վարչական վարույթ։

Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի կողմից վարչական իրավախախտման դեպքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 09․10․2025թ․, ժամը 11։00-ին նշանակվել է լսում։ Պատշաճ ծանուցված Ա/Ձ Արման Հովսեփյանը նշանակված լսմանը չի ներկայացել, ինչպես նաև վերջինիս կողմից վարչական վարույթի վերաբերյալ այլ միջնորդություններ և դիմումներ չեն ներկայացվել։

2. Վարչական ակտը ընդունելու հիմնավորումը.

ՎՀՎՕ-ով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Ա/Ձ Արման Հովսեփյանի կողմից Արտաշատ համայնքի Այգեստան գյուղի Արտաշատ-Դվին խճուղու ձախ մասի հասցեի գարեջրատանը, առանց համայնքի ղեկավարի թույլտվության, իրականացվել է ոգելից խմիչքի (գարեջրի) վաճառքի կազմակերպում և իրացում։

Թույլ է տրվել արարք, որը հակասում է ՎԻՎՕ-ի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հատկանիշներին, որը սահմանում է պատասխանատվություն առանց համապատասխան թույլտվության նշված գործունեությունն իրականացնելու համար։

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով, անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության:

ՎԻՎՕ-ի 32-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ տույժ նշանակելիս հաշվի են առնվում կատարված իրավախախտման բնույթը, խախտողի անձը, նրա մեղքի աստիճանը, գույքային դրությունը, պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Սույն վարչական վարույթի շրջանակներում այդպիսի հանգամանքներ չեն հայտնաբերվել։

3. Եզրափակիչ մաս.

Ելնելով վերոգրյալից, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.16-րդ հոդվածի 1-ին մասով և 32-րդ հոդվածով, ինչպես նաև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 58-60-րդ հոդվածներով՝ որոշում եմ.

1Ա/Ձ Արման Հովսեփյանի նկատմամբ նշանակել տուգանք՝ 100000 ՀՀ դրամի չափով։

2ՎԻՎՕ-ի 305-րդ հոդվածի համաձայն՝ տուգանքը պետք է վճարվի սույն որոշումն իրավախախտում կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ Արտաշատ համայնքի տեղական գանձապետարանի՝ վարչական իրավախախտումների, տուգանքների, պատժամիջոցների համար նախատեսված N 900415151472 հաշվեհամարին։

3Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Արտաշատ համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երեսուն օրվա ընթացքում, կամ դատական կարգով՝ Վարչական դատարան։ Նշված ժամկետը հարգելի պատճառներով բաց թողնելու դեպքում այն կարող է վերականգնվել գանգատը քննելու համար իրավազոր մարմնի (պաշտոնատար անձի) կողմից, այն անձի դիմումով, որի նկատմամբ ընդունված է որոշումը։

4Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Արդարադատության նախարարության Հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։

5Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ ՎԻՎՕ-ի 283-րդ հոդվածի դրույթներին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով որոշումը համարվում է հանձնված (պատշաճ ծանուցված)՝ որոշման մասին ծանուցումն ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner