Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 9-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 20-ի N 36-Ն որոշման պահանջները և կազմակերպության տնօրեն Հ․ Գրիգորյանի 19.03.2025 թվականի Պ–3677 գրությունը՝ որոշում եմ․
1.«Արտաշատ համայնքի Արևշատ գյուղի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի ծառայություններից օգտվող մի շարք սաների նկատմամբ կիրառել տեղական վճարների գծով նվազեցման արտոնություն՝ համաձայն հավելվածի։
2. Հանձնարարել կազմակերպության տնօրենին՝ ապահովել կիրառված արտոնության կատարումը և արտոնությունից օգտվողի կարգավիճակի փոփոխման դեպքում եռօրյա ժամկետում ներկայացնել տեղեկատվություն Արտաշատի համայնքապետարան։
3. Որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 1-ին և գործում է մինչև սույն թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ։