Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 566
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնք
ՀՀ Արարատի մարզ, ք. Արտաշատ, (0235) 22383; (010)250519, artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 փետրվարի 2022 թվականի N 23-Ա

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով ,,Տեղական տուրքերի և վճարների մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` համայնքի ավագանին          ո ր ո շ ո ւ մ   է`

 1․ Արտաշատ համայնքում 2022 թվականի տեղական վճարների գծով սահմանել հետևյալ արտոնությունները՝

1/ Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝ 

ա․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաների համար.

բ․ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար.

գ․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան 2-րդ պատերազմի և /կամ/ դրա հետևանքով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված, Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար․

դ․ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ռազմական գործուղությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով գտնվելու վայրը անհայտ համարվող զինվորական ծառայողների երեխաների համար.

ե․ նույն ընտանիքից համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող չորս երեխաներից երկու երեխայի համար:

2/ Համայնքային ենթակայության նախադպրոցական հաստատությունների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական  վճարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել`

ա․ միակողմանի ծնողազուրկ /մահացած,անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծնող ունեցող/ երեխաների համար.

բ․ 1-ին և/կամ/ 2-րդ և /կամ/ 3-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար

գ․ երեք և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար.

դ․ հաշմանդամ երեխաների համար,

ե․ Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից զինվորական ծառայողների երեխաների համար 

զ․ նույն ընտանիքից համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող երեք երեխաներից մեկ երեխայի համար։ 

3/ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների ծառայություններից օգտվողների համար տեղական վճարների նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝

ա․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորական ծառայողների երեխաների համար․

բ․ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար․

գ․Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ռազմական գործուղությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործուղությունների հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով գտվելու վայրը անհայտ համարվող զինվորական ծառայողների երեխաների համար․

դ․ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված արցախյան 2-րդ պատերազմի և /կամ/ դրա հետևանքով Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված,Արտաշատ համայնքում փաստացի բնակություն հաստատած ընտանիքների երեխաների համար։

4/ Համայնքային ենթակայության երաժշտական դպրոցների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

ա․ միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծնող ունեցող/ երեխաների համար․

բ․ 1-ին և /կամ/ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար․

գ․ հաշմանդամ երեխաների համար․

դ․ չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող, ընտանիքի անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար․

ե․ Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից զինվորական ծառայողների երեխաների համար

զ․ նույն ընտանիքից համայնքային ենթակայության երաժշտական դպրոց հաճախող երեք երեխաներից մեկ երեխայի համար․

է․ նույն ընտանիքից համայնքային ենթակայության երաժշտական դպրոց հաճախող չորս երեխաներից երկու երեխայի համար։

5/ Համայնքային ենթակայության արվեստի դպրոցների ծառայություներից օգտվողների համար տեղական վճարի նկատմամբ զրոյական դրույքաչափի կիրառմամբ արտոնություն սահմանել՝

ա․ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորամասերում ծառայության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինվորական ծառայողների երեխաների համար․

բ․ երկկողմանի ծնողազուրկ երեխաների համար․

գ․Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ռազմական գործուղությունների հետևանքով գերի ընկած և /կամ/ ռազմական գործուղությունների հետևանքով առաջացած իրավիճակի պատճառով գտվելու վայրը անհայտ համարվող զինվորական ծառայողների երեխաների համար։

6/Համայնքային ենթակայության արվեստի դպրոցների ծառայություններից օգտվողների համար համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի 50 %-ի չափով նվազեցման արտոնություն սահմանել՝

1/ միակողմանի ծնողազուրկ /մահացած, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված ծնող ունեցող/ երեխաների համար․

2/ 1-ին և /կամ/ 2-րդ կարգի հաշմանդամ ծնող ունեցող երեխաների համար․

3/ հաշմանդամ երեխաների համար։

2․ Սույն որոշմամբ նախատեսված արտոնությունների համար հիմք են հանդիսանում Արտաշատ համայնքի ղեկավարին ուղղված դիմումը՝ տեղական վճարի գծով արտոնություն ստանալու վերաբերյալ, որին կցվում են ծառայությունից օգտվողի օրինական ներկայացուցչի անձնագրի պատճենը, ծառայությունից օգտվողի անձնագրի կամ ծննդյան վկայականի պատճենը, համայնքային ենթակայության համապատասխան կազմակերպության տնօրենի կողմից տրված տեղեկանքը՝ համապաատսխան կազմակերպությունում տվյալ երեխայի հաճախելու կամ ուսուցանելու մասին, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում սահմանված խմբերի ներկայացուցիչ լինելու փաստը հավաստող փաստաթղթերի պատճեները։

3․ Տեղական վճարի գծով, յուրաքանչյուր համայնքային կազմակերպության ծառայությունից օգտվելու համար կարող է սահմանվել տեղական վճարի նվազեցման միայն մեկ արտոնություն։

4․ Իրավունք վերապահել համայնքի ղեկավարին տեղական վճարների գծով կիրառել արտոնություններ՝ սույն որոշմամբ սահմանված կարգին, պայմաններին և չափորոշիչներին համապատասխան։

5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։


Կողմ -18

ԱԶԱՏՅԱՆ ԱՆԻ

ԳՅՈՒԼԱՄԻՐՅԱՆ ՍԱՄՎԵԼ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՄԱԼՅԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ

ԿՈՍՏԱՆՅԱՆ ԱԼԲԵՐՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՀԱՐ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԱՐՈ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՌԼԵՆ

ՆԻԿՈԼՅԱՆ ՄԱՐԻԱՄ

ՈՍԿԱՆՅԱՆ ՍՈՖԻԱ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ՍԱՅԱԴՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԻՆԵ

ՍԱՐԳՍՅԱՆ ՍԵԴՐԱԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՆԱՐԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -1

ԱՎԵՏԻՍՅԱՆ ՀԵՐՄՈՆ


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am; artashatmeria@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner