Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասով և 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 30-րդ կետերով, 36-րդ հոդվածի 1-մասի 6-րդ կետով, հիմք ընդունելով Արշալույս Վարդանյանի 11․04․2025 թվականի թիվ Ք-4792 դիմումը, Արտաշատ համայնքի ղեկավարի 20․03․2025 թվականի N 1140-Ա որոշումը և համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի եզրակացությունը՝ որոշում եմ․
1.Թույլատրել անգործունակ ճանաչված Մայրանուշ Գեղամի Վարդանյանի խնամակալ Արշալույս Գեղամի Վարդանյանին՝ ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի, Ազատավան բնակավայրի, Չարենցի փողոց 40 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքից առանձնացնել խնամակալի՝ Մայրանուշ Գեղամի Վարդանյանի բաժինը։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: