Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը, ուսումնասիրելով Ն. Արշակյանի 10.02.2025 թվականի թիվ ԱՇԹԴ/235/570-25 դիմումը՝ որոշում եմ․
1.Տրամադրել կառուցապատող Նաիրա Արշակյանի կողմից Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Րաֆֆու փողոց թիվ 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-001-0031-0034 կադաստրային ծածկագրով հողամասում թռչնանոցի, ծածկի և քարե պարսպի կառուցման շահագործման թույլտվությունը /շահագործման թույլտվությունը կցվում է/:
2.Նաիրա Արշակյանն Արտաշատի համայնքապետարանի 900415164244 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար՝ շահագործման թույլտվության համար և 10000 /տասը հազար/ ՀՀ դրամ 900415151167 հաշվեհամարին շինության կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: