Ղեկավարվելով ՀՀ հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ կետով, հիմք ընդունելով Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 393-Ն և N 394-Ա որոշումները`որոշում եմ․
1․ Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հաշվարկված հարկի չվճարված մասը՝ 5077285/հինգ միլիոն յոթանասունյոթ հազար երկու հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ, որից հարկ՝ 4413266/չորս միլիոն չորս հարյուր տասներեք հազար երկու հարյուր վաթսունվեց/ ՀՀ դրամ, տույժ՝ 664019/վեց հարյուր վաթսունչորս հազար տասնինը/ ՀՀ դրամ, անշարժ գույքի հարկի գծով 2022 թվականից մինչև 2024 թվականը ընկած ժամանակահատվածի պարտավորության նկատմամբ կիրառել արտոնություն և համայնքի բյուջեից կատարել վճարում Արտաշատ քաղաքի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի հաշվարկված հարկի չվճարված մասը՝ 5077285/հինգ միլիոն յոթանասունյոթ հազար երկու հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ։
2․ Համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնին՝ որոշման 1-ին կետի կատարումն ապահովելու նպատակով՝ համայնքի բյուջեից կատարել վճարում Արտաշատ քաղաքի իրավաբանական անձանց անշարժ գույքի հարկի հաշվեհամարին /900415005322/ Արտաշատ քաղաքի «Արտաշատի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի համար։
3․ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։