Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 174-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 174-Ա


Զեկ. ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ

ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԿԱՐԵՆ ԺՈՐԱՅԻ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,1597 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, 7-րդ հոդվածի 9-րդ և 15-րդ կետերով, ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ կետով, 18-րդ հոդվածի 42-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով և հիմք ընդունելով Կ.Պողոսյանի 27.06.2022 թվականի թիվ Պ-4002 դիմումը. համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է՝

1․Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում 03-001-0905-0002 ծածկագրով, Կարեն Ժորայի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,1597 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության՝ հողատեսքը կորիզավոր, հողամասի նպատակային նշանակությունը փոփոխել որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, իսկ գործառնական նշանակությունը փոփոխել գյուղատնտեսական արտադրական օբյեկտների՝ սառնարանային տնտեսություն, նկուղով սառնարան կառուցելու նպատակով:
2․Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնին կատարել համապատասխան փոփոխություն համայնքի հողային հաշվեկշռում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(010) 250519, (0235) 22383
artashatmeria@bk.ru
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner