Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթները և ուսումնասիրելով Էլեն Սահրադյանի 17.12.2024 թվականի թիվ ՇԹԴ/252/3763-24 դիմումը, որոշում եմ․
1.Էլեն Սահրադյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մրգավան գյուղի Խ. Աբովյան փողոց թիվ 73/4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով պատկանող՝ 03-061-0049-0044 կադաստրային ծածկագրով հողամասում առևտրի սրահի կառուցման շինարարության թույլտվություն /շինարարության թույլտվությունը կցվում է, նախագծի փոփոխություն/:
2.Էլեն Սահրադյանն Արտաշատի համայնքապետարանի 900415151316 հաշվեհամարին վճարել է 200000 /երկու հարյուր հազար/ ՀՀ դրամ տեղական տուրք՝ շինարարության թույլտվության համար:
3.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Արտաշատ համայնքի ղեկավարին ներկայացնել թիվ 2-5 ձևի տեղեկանք:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: