Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշումը և ուսումնասիրելով Վարդան Մովսիսյանի ներկայացուցիչ Գագիկ Եղիազարյանի 24.09․2025 թվականի ՃՀԱ/250/32483-25 հայտը՝ որոշում եմ․
1․Վարդան Մովսիսյանին, Նորայր Մովսիսյանին և Սևակ Մովսիսյանին տրամադրել Արտաշատ համայնքի Մխչյան գյուղի Մենդելեևի փողոց 8/2 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 03-059-0210-0008 կադաստրային ծածկագրով հողամասում բնակելի տան և կոյուղահորի կառուցման նախագծման թույլտվություն (նախագծման թույլտվությունը կցվում է)։
2.Վարդան Մովսիսյանը պարտավոր է նախագծային փաստաթղթերը ներկայացնել համաձայնեցման և ստանալ շինարարության թույլտվություն:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման մասին դիմումատուին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: