Անշարժ գույքի նկատմամբ առաջին պետական գրանցման նպատակով կադաստրային քարտեզագրման ընթացքում հայտնաբերվել է, որ Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող Դավիթ Գուրգենի Կարապետյանին 0,12հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի փոխարեն օգտագործում են 0,1904հա մակերեսով հողամաս: Չեն պահպանվել հողամասում կառուցված շինությունների նկատմամբ սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու վերաբերյալ փաստաթղթերը:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերով, ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» 2008 թվականի հունիսի 10-ի օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 31 դեկտեմբերի 1998 թվականի թիվ 867 որոշմամբ, 2005թ. դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի՝ հասցե տրամադրելու մասին որոշման քաղվածքը, ծածկագիր՝ 03022RQFZNPH/ և ընդառաջելով Դավիթ Կարապետյանի լիազոր ներկայացուցիչ Կարեն Թարվերդյանի 13/05/2025 թվականի թիվ Տ-6119 դիմումին՝ որոշում եմ․
1․Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող Գուրգեն Գեղամի Կարապետյանին /ծնված՝ 27․07․1952թ․/, Մարիետա Ռադիկի Գրիգորյանին /ծնված՝ 29․02․1960թ․/, Արմինե Գուրգենի Կարապետյանին /ծնված՝ 12․09․1979թ․/, Արմեն Գուրգենի Կարապետյանին /ծնված՝ 02․04․1983թ․/, Գեղամ Գուրգենի Կարապետյանին ծնված՝ /09․01․1986թ․/ և Դավիթ Գուրգենի Կարապետյանին /ծնված՝ 24․01․1990թ․/ հատկացված 0,12հա մակերեսով 03-005-0028-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից ավել օգտագործվող 0,03 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել վերը նշված անձանց բաժնային սեփականության իրավունքը և 0,0404 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել հողամասը փաստացի օգտագործողներին՝ վերոնշյալ անձանց։
2․0,0404 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ուղղակի վաճառքի կարգով օտարման արժեքը կազմում է 147985 /մեկ հարյուր քառասունյոթ հազար ինը հարյուր ութսունհինգ/ ՀՀ դրամ՝ /1 քմ՝ 1221 դրամ x 404քմ x 30%= 147985 ՀՀ դրամ/:
3․Ուղղակի վաճառքի կարգով հողամասի օտարման համար վճարումը կատարել Արտաշատ համայնքի 900415151068 հաշվեհամարին։
4․Նշված հողամասը նախատեսված չէ այլ նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, չի խոչընդոտում այլ հողամասերի նպատակային կամ գործառնական նշանակությամբ օգտագործումը, չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների սպասարկման և օտարման տարածքներում, չի առաջացնում սերվիտուտ, չի հակասում քաղաքաշինական նորմերին:
5․Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող 03-005-0028-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 0,1904հա մակերեսով հողամասում իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ըստ հատակագծի՝ թիվ 1, 2, 6, 7,8 շինությունների նկատմամբ /կառուցված՝ 1950, 1985 թվականներին/ նշված օրենքի ուժով ճանաչել Գուրգեն Գեղամի Կարապետյանի /ծնված՝ 27․07․1952թ․/, Մարիետա Ռադիկի Գրիգորյանի /ծնված՝ 29․02․1960թ․/, Արմինե Գուրգենի Կարապետյանի /ծնված՝ 12․09․1979թ․/, Արմեն Գուրգենի Կարապետյանի /ծնված՝ 02․04․1983թ․/, Գեղամ Գուրգենի Կարապետյանի ծնված՝ /09․01․1986թ․/ և Դավիթ Գուրգենի Կարապետյանի /ծնված՝ 24․01․1990թ․/ բաժնային սեփականությունը։
6․Նշված շինությունները կառուցված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, չեն հակասում քաղաքաշինական նորմերին:
7․Արտաշատ համայնքի Աբովյան գյուղում գտնվող 03-005-0028-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին և շինություններին տրամադրել հասցե՝ Արտաշատ, Աբովյան, Արտաշատյան փողոց, 11 բնակելի տուն։
8․Անշարժ գույքին հասցե տրամադրելու համար Դ․Կարապետյանն Արտաշատի համայնքապետարանի 900415003897 հաշվեհամարին վճարել է 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ տեղական վճար։
9․Որոշման կատարման պատասխանատու համարել Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետի պարտականությունները կատարող՝ Խ․ Հովակիմյանին։
10․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: