29.01.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՅՑԵԼԵԼ Է ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ ԵՎ ՀԵՏԵՎԵԼ Է ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը մարզպետի աշխատակազմի, համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների և վարչական կենտրոնների ղեկավարների ուղեկցությամբ եղել է համայնքի մի շարք բնակավայրերում կառուցվող մանկապարտեզների շինհրապարակներում, տեղում հետևել ընթացող աշխատանքներին և նախագծային լուծումներին։ Աշխատանքներն ընթանում են 2024 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում։Այցելության առաջին կանգառը Այգեպատ բնակավայրն էր, որտեղ կառուցվում է 4 խմբանի մանկապարտեզ՝ նախատեսված 100 երեխայի համար։ Նշենք, որ բնակավայրը երբևէ մանկապարտեզ չի ունեցել։ Մրգանուշում կառուցում է 150 երեխայի համար նախատեսված 6 խմբանի մանկապարտեզ՝ 4 մասնաշենքով։ Այն ծառայելու է ինչպես Մրգանուշի, այնպես էլ հարակից բնակավայրի ...
Մանրամասն |
|
28.01.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս՝ մեր նորագույն պատմության ամենակարևոր տոներից մեկի՝ Հայաստանի Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ: Հայկական բանակը կազմավորվել է դժվարին պայմաններում՝ պատերազմի ծանր օրերին, կայացել և դարձել է մեր լինելիության հուսալի երաշխավորը։ Դրա վառ ապացույցն են մեզ պարտադրված պատերազմներում մեր քաջարի մարտիկների հերոսության կենդանի օրինակները, երբ մեր զինվորները անհավասար պայքարում հանուն հայրենիքի կենաց ու մահու կռիվ են տվել՝ հերոսության ու հայրենասիրության վառ օրինակներ դառնալով սերունդների համար և ապացուցելով թշնամուն ու ողջ աշխարհին, որ հայի ոգին անպարտ է: Այսօր խոնարհվում ...
Մանրամասն |
|
28.01.25
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 33–ԱՄՅԱԿԸ
|
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ Արտաշատում տեղի են ունեցել մի շարք միջոցառումներ։ Հունվարի 28–ի նախօրեին Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետթատրոնի դահլիճում կայացավ համերգային գեղեցիկ ծրագիր։ Միջոցառմանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ՀՀ ՊՆ ՌՈ Արարատի բաժնի պետ Ռոլանդ Օղիկյանը, Արտաշատի զորամասի հրամանատար Գեղամ Հովհաննիսյանը, ավագանու անդամներ, Արտաշատի զորամասի զինվորներ և սպաներ, համայնքապետարանի և համայնքային կառույցների աշխատակիցներ։ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Երվանդ քահանա Բաբայանը աղոթք հղեց առ Աստված։Տոնական օրվա առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը` փառք ու պատիվ ...
Մանրամասն |
|
28.01.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՄԱՐ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՀԵՐՈՍՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
ՀՀ Զինված ուժերի կազմավորման 33-ամյակի առթիվ Արտաշատում այսօր հարգանքի տուրք է մատուցվել անմահացած հերոսների հիշատակին։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզի ուժային կառույցների ղեկավարներ, անմահացած հերոսների ընտանիքների անդամներ, համայնքապետարանի աշխատակիցներ այցելել են Արտաշատի քաղաքային պանթեոն։ Հնչել է բարեխոսական աղոթք առ Աստված։ Համայնքի ղեկավարը և ներկաները ծաղկեպսակ են դրել զոհված հերոսների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և ծաղիկներ խոնարհել հերոսների շիրիմներին։
|
|
23.01.25
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Արտաշատ քաղաքային համայնքի և գյուղական բնակավայրերի մեկ տասնյակից ավելի բնակիչներ համայնքի ղեկավարին դիմել են քաղաքաշինական, առողջապահական և կոմունալ-կենցաղային ոլորտներին առնչվող հարցերով, որոնք արձանագրվել են` օրենքի սահմաններում և սեղմ ժամկետներում ընթացք տալու նպատակով։
|
|
21.01.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարի կողմից իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ հունվարի 22-ին ժամը 10:00-ից մինչև հունվարի 23-ը ժամը 22:00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արտաշատ քաղաքի և Աբովյան, Արևշատ, Նշավան, Բյուրավան, Մխչյան, Մրգավետ, Դիմիտրով, Արաքսավան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Դալար, Մրգավան, Գետազատ, Այգեստան, Մրգանուշ, Վարդաշեն, Դեղձուտ, Կանաչուտ, Վերին Դվին, Դվին, Հնաբերդ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Բերդիկ, Քաղցրաշեն, Այգեզարդ, Այգեպատ, Ոստան, Շահումյան, Լանջազատ, Հովտաշեն բնակավայրերի ջրամատակարարումը։ https://www.facebook.com/share/p/1H8xuZZi8X/
|
|
16.01.25
ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՅՍ ՏԱՐՎԱ ԱՌԱՋԻՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
|
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մոտ այսօր կայացավ քաղաքացիների այս տարվա առաջին ընդունելությունը: Բնակիչները համայնքի ղեկավարին դիմեցին սոցիալական, քաղաքաշինական և գյուղատնտեսության ոլորտներին առնչվող հարցերով, որոնք քննարկվեցին պատասխանատուների հետ համատեղ և համայնքի ղեկավարի կողմից տրվեցին հանձնարարականներ՝ միջոցներ ձեռնարկելու և ողջամիտ ժամկետներում խնդիրները կարգավորելու համար։ Մի շարք հարցերին առավել ստույգ ծանոթանալու նպատակով նշանակվեցին ստուգայցեր։
|
|
15.01.25
ԱՎԵԼԻ ԲԱՐԵԿԱՐԳ ՀԱՄԱՅՆՔ
|
Արտաշատում շարունակվում է բազմաբնակարան բնակելի շենքերի բակային հատվածները անօրինական ցանկապատված տարածքներից և կառուցապատման նորմերին չհամապատասխանող շինություններից ազատելու գործընթացը։ «Բարեկարգ Արտաշատ» ՀՈԱԿ–ի աշխատակիցների կողմից հերթական աշխատանքներն են ընթացել Արարատյան 3, Իսակովի 101Ա և 115 շենքերի բակային տարածքներում, ամբողջովին մաքրվել են նաև հիշյալ տարածքների` աղբանոցի վերածված հատվածները։ Գործընթացը լինելու է շարունակական։
|
|
13.01.25
ԴԱՇՏԵՐԻ ՈՒ ԱՅԳԻՆԵՐԻ ԽՈՏԻ ԱՅՐՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, տարիներ շարունակ մեզանում ընդունված է այրել դաշտերի և այգիների խոտը, որն ունի բացասական մի շարք հետևանքներ։ Թեև այս գործողությունը երբեմն ընկալվում է որպես հողի մաքրության միջոց, իրականում այն ունի խիստ բացասական հետևանքներ, որոնք կործանարար են թե՛ հողի, թե՛ բնության, թե՛ մարդկանց համար։Ինչպես է խոտի այրումը ազդում հողի վրա1. Բերրիության կորուստԽոտի այրման ընթացքում հողի վերին շերտում գտնվող օրգանական նյութերը ոչնչանում են։ Այս նյութերը հանդիսանում են հիմնական պարարտանյութ, որոնք ապահովում են հողի բերրիությունը։ Օրգանական նյութերի կորուստը երկարաժամկետ վնաս է հասցնում հողի բնական վերականգնման ունակությանը։2.Օգտակար միկրոօրգանիզմների ոչնչացումՀողի բերրիությունը կախված է ոչ ...
Մանրամասն |
|
10.01.25
ԻՆՏԵՆՍԻՎ ԱՅԳԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ
|
Բաղադրիչ 1․ Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում1-ին ուղղություն – այգեհիմնում (ժամկետ մինչև 2025թ․ դեկտեմբեր)0.5 (յուրաքանչյուր պտղատեսակի համար) - 500 հա այգեհիմնում Այգեհիմնում կարելի է կատարել հետևյալ պտղատեսակներով՝Ծիրանենի, դեղձենի, սալորենի և շլորենի, կեռասենի, բալենի, նշենի, նեկտարենի, խնձորենի, տանձենի, սերկևիլենի, ընկուզենի, տխիլենի, պիստակենի, ժորենի (արևելյան խուրմա), թզենի, նռնենի, շողպար (կիվի), խաղող (այգու հիմնում իրականացնել միայն տեխնիկական գինեմետ սորտերով, և սորտերը նախապես համաձայնեցնել նախարարության հետ), հատապտուղներ։ Գնահատված ծախս 1 հա հաշվով՝ ըստ տարբեր մշակաբույսերի – 7.27-35․25 մլն դրամ (ներառյալ առաջին տարվա խնամքի ծախսերը)Վարկի ժամկետ ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |