«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն՝ 2024 թվականի հունիսի 3-ին ժամը 11:00-ին ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Բուրաստան բնակավայրի վարչական շենքում տեղի կունենա «ԷԼԵԿՏՐՈ ՔԱՐ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Արտաշատ համայնքի Ազատավան, Բուրաստան, Բյուրավան, Կանաչուտ, Նշավան, Դեղձուտ բնակավայրերի տարածքներում երկրաբանահետախուզական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային լսում (քննարկում)։
Հանրային լսման պատասխանատուն(վարողն) է Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի գլխավոր մասնագետ Խաչիկ Պողոսյանը(հեռ. 077971098, էլ. փոստ pxach1@mail.ru )։
Գրավոր կամ էլեկտրոնային եղանակով առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները ներկայացնել ք․ Արտաշատ, Օգոստոսի 23, 62 հասցեում և (կամ) artashatmeria@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում։