Այսօր: Հինգշաբթի, 22 Օգոստոսի 2019թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
16.08.19 ԱՐՏԱՇԱՏՑԻ ԹԵԹԵՎ ԱԹԼԵՏՆԵՐԸ ՆՎԱՃԵԼ ԵՆ 9 ՄԵԴԱԼ

Համահայկական ամառային 7-րդ խաղերի Աթլետիկայի մրցումներն օգոստոսի  14-16-ը ընթանում են Արտաշատի մարզադաշտում:
Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ արտաշատցի թեթև աթլետները նվաճել են 9 մեդալ՝ 5 արծաթե և 4 բրոնզե:
Նշենք նաև, որ  մինչ այդ Արտաշատի ֆուտբոլի թիմը  3:0 հաշվով հաղթել է Արցախի ֆուտբոլի թիմին:

Մեր մարզիկներին  նոր  հաղթանակներ ենք մաղթում:

 

15.08.19 ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի մոտ տեղի ունեցավ բնակիչների հերթական ընդունելությունը։ Քաղաքացիները համայնքի ղեկավարին դիմեցին հիմնականում սոցիալական խնդիրների հետ կապված հարցերով, որոնց մեծամասամբ սպառիչ պատասխաններ տրվեցին։ Պարոն Բենիամինյանի հանձնարարությամբ արձանագրվեցին ուսումնասիրման ենթակա հարցերը՝ դրանց շուտափույթ ընթացք տալու նպատակով։

12.08.19 ԻՍԱԿՈՎԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԹԱՂԱՄԱՍՈՒՄ ԽՄԵԼՈՒ ՋՐԱԳԻԾ Է ԿԱՌՈՒՑՎՈՒՄ

Արտաշատի նորակառույց Իսակովի պայմանական թաղամասը ստեղծման օրից խմելու ջուր չի ունեցել: Բնակիչները բազմիցս խնդրանքով դիմել են համայնքապետարան: Վերջապես նրանց ցանկությունը հնարավոր եղավ իրականացնել. ՀՀ Սոցներդրումների հիմնադրամի և Արտաշատի համայնքապետարանի համաֆինանսավորմամբ թաղամասում արդեն մեկնարկել են խմելու ջրագծի կառուցման աշխատանքները:

Համայնքապետ Կարեն Բենիամինյանը պատասխանատուների հետ եղավ թաղամասում և հետևեց ընթացող աշխատանքներին: Թաղամասի բնակիչները շատ ոգևորված էին և իրենց շնորհակալությունը հայտնեցին բոլոր նրանց, ում շնորհիվ շատ շուտով կունենան խմելու կենարար ջուրը: Նշենք, որ ջրագծի անցկացման աշխատանքները կավարտվեն արդեն օգոստոս ամսվա վերջին:

09.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԲԱՑՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Համահայկական ամառային 7-րդ խաղերն այս տարի անցկացվում են օգոստոսի 5-17-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանում և Արցախում՝ «Միասնություն՝ սպորտով» կարգախոսի ներքո:  Խաղերի բացման հանդիսավոր արարողությունը և մրցումային 3 օրերը անցկացվել են Ստեփանակերտում, որին մասնակցել է Արտաշատ համայնքի պատվիրակությունը՝ համայնքապետ Կարեն Բենիամինյանի գլխավորությամբ:  Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան հանրապետական մարզադաշտում օգոստոսի 6-ին համայնքապետ Կարեն Բենիամինյանը, փոխհամայնքապետ Սերգեյ Մուրադյանը, պատվիրակության անդամները մասնակցեցին հանդիսավոր շքերթին:   Մինչ Արտաշատ վերադառնալը մեր պատվիրակությունը եղել է նաև Շուշի բերդաքաղաքում, ծանոթացել նրա պատմամշակութային արժեքներին:  ... Մանրամասն
08.08.19 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ

Արտաշատի Մարքսի, Իսակովի, Արարատյան, Մյասնիկյան և Աթարբեկյան փողոցներում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման և ասֆալտապատման աշխատանքներ՝ համայնքի բյուջեից հատկացված միջոցներով։
Օրերս համայնքապետ Կարեն Բենիամինյանը պատասխանատուների հետ շրջեց համայնքով և անձամբ հետևեց ընթացող աշխատանքներին։

06.08.19 ՄԵՐ ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԱՐՑԱԽ
Արցախի Հանրապետությունում անցկացվող Համահայկական 7-րդ ամառային խաղերին կմասնակցի նաև Արարատի մարզի ներկայացուցչությունը, այդ թվում՝ Արտաշատի մարզադպրոցի ‹‹Արտաշատ›› ֆուտբոլային թիմը և տարբեր մարզաձևեր ներկայացնող մարզիկներ:  Արցախ մեկնող մարզիկներին համայնքապետարանի մերձակա հրապարակից այսօր բարի ճանապարհ մաղթեցին Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, Արարատի համայնքապետ Հայկ Հայկյանը, մարզպետարանի և համայնքապետարանի ներկայացուցիչներ: Մարզիկները մեկնեցին՝ ստանալով Արտաշատի սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հայրերի օրհնությունը: Պարոն Բենիամինյանը, ով մեր պատվիրակությանը Արցախում կմիանա այսօր առավոտյան, բարի ճանապարհ ... Մանրամասն
05.08.19 ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
  Աղբահանության աշխատանքներն Արտաշատում առավել արդյունավետ կազմակերպելու, ինչպես նաև ամռան այս տապին առաջացող հնարավոր գարշահոտությունից խուսափելու համար պարբերաբար լվացվում և հատուկ նյութերով մշակվում են համայնքի աղբամանները: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ:Հիշեցնենք նաև, որ համայնքապետարանը ձեռք էր բերել նոր աղբամաններ, որոնք տեղադրվել են համայնքի այն հատվածներում, որտեղ դրանց կարիքն առավել զգացվում էր:  Համայնքի աղբահանության ու սանմաքրման աշխատանքները գտնվում են անձամբ համայնքապետ Կարեն Բենիամինյանի ամենօրյա ուշադրության կենտրոնում, համայնքապետի մոտ անցկացվող խորհրդակցություններում ոլորտի պատասխանատուների հետ մշտապես քննարկվում է այս հարցը, որոնվում են խնդրի լուծման առավել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ /10.01.2019թ./
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 21.12.2018թ,
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ՔՆՆԱՐԿՈՒՄ
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ/22.11/201
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ (27.02.2018)
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
ԱՎԱԳԱՆՈԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /26.12.2017թ./
ԱՎԱԳԱՆՈԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ /26.12.2017թ./
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62

/010/ 250519: /0235/ 22383

artashatmeria@bk.ru

Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner