Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանի կողմից հայտարարված հրապարակային աճուրդ-վաճառքը տեղի կունենա Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցի թիվ 62 հասցեում գտնվող Արտաշատի համայնքապետարանում՝ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին ժամը 11։00-ին:Աճուրդի կդրվի Արտաշատ համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ անշարժ գույքերը՝
• ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Կ․Մարքսի փողոց 18/6 հասցեում գտնվող՝ 03-001-0057-0303 կադաստրային ծածկագրով, 0․0152 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
Մեկնարկային գինը սահմանվել է 12 746 000 /տասներկու միլիոն յոթ հարյուր քառասունվեց հազար/ ՀՀ դրամ։
•ՀՀ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Ս․Հակոբյան փողոց 156 հասցեում գտնվող՝ 03-001-0200-0044 կադաստրային ծածկագրով, 0․44 հա մակերեսով բնակավայրերի խառը կառուցապատման հողամաս։ Մեկնարկային գինը սահմանվել է 310 957 000 /երեք հարյուր տասը միլիոն իննը հարյուր հիսունյոթ հազար/։
•ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Երևան-Երասխ մայրուղի 20-22կմ, 48 հասցեում գտնվող՝ 03-001-0072-0490 կադաստրային ծածկագրով, 0․0212 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
Մեկնարկային գինը սահմանվել է 18 056 000 /տասնութ միլիոն հիսունվեց հազար/ ՀՀ դրամ:
•ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի Երևան-Երասխ մայրուղի 16-17կմ, 52 հասցեում գտնվող՝ 03-007-0208-0017 կադաստրային ծածկագրով, 0,26հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
Մեկնարկային գինը սահմանվել է 92 019 000 /իննսուներկու միլիոն տասնինը հազար/ ՀՀ դրամ։
•ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի Շահումյան գյուղի Երևան-Երասխ մայրուղի 29-30 կմ, 14 հասցեում գտնվող՝ 03-074-0233-0013 կադաստրային ծածկագրով, 0․2524 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
Մեկնարկային գին սահմանվել է՝ 74 572 000 /յոթանասունչորս միլիոն հինգ հարյուր յոթանասուներկու հազար/ ՀՀ դրամ:
Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 50%-ի չափով: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068:
Աճուրդի դրված հողամասի քայլի չափը հաշվարկված է մեկնարկային գնի 5% չափով: Աճուրդի հայտի, մասնակցության վճարի անդորագրի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ՝ մինչև 2025 թվականի հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Տվյալ հողամասերը ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում, ինչպես նաև ընդգրկված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, հողամասերի օգտագործումը չի առաջացնում սերվիտուտ։
Առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին:
Հեռախոս՝ 093773866
Աճուրդին մասնակցելու անհրաժեշտ փաստաթղթերն են՝ անձը հաստատող փաստաթուղթը և նախավճարի անդորրագիրը։