Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Արտաշատ համայնքի ավագանին որոշում է. 1.Արտաշատ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 04-ի «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի ենթակայությամբ գործող համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կառուցվածքը, աշխատողների քանակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 347-Լ որոշման թիվ 48 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման հավելվածի: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |