Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի 29 դեկտեմբերի N 1920-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի 22 դեկտեմբերի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ համայնքի Ազատավան բնակավայրը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի փոփոխության վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 29-ի թիվ 2/փ-281 դրական եզրակացությունը և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետի 2025 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 01/05841-2025 գրությունը՝ համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Արտաշատ համայնքի Ազատավան գյուղում գտնվող 03-007-0192-0027 կադաստրային ծածկագրով 0,08486հա մակերեսով հողամասից 0,01572 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահող հողամասի նպատակային և գործառնական նշանակության փոփոխությունը՝ դասելով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման հողամասի։
2.Նշված փոփոխությունն արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում և Արտաշատ համայնքի Ազատավան գյուղի գոտևորման նախագծում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |