Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 393
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Խորհրդակցություն N 4
 
Համար 4Ամսաթիվ 24/09/2025 10:00
Վարող ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՎայրՆիստերի դահլիճում
Մասնակիցներ ՀՐԱՅՐ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՀՐԱՉՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԽՈՐԵՆ ՈՒՍՏՅԱՆ, ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ, ԼՅՈՎԱ ԱՎԵՏՅԱՆ, ԼՈՒԻԶԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, ԱՏՈՄ ԱՏՈՄՅԱՆ, ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, ՄԵՐԻ ՄԵԼԻՔՅԱՆ, ԱՆԺԵԼԱ ԳՈՒԼԳՈՒԼՅԱՆ, ԱՐՍԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ, ՌՈՒԲԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ՓԱՅԼԱԿ ՀԱԿՈԲՅԱՆ, ԳՈՌ ՆԱԶԱՐՅԱՆ, ԶԱՐԵՀ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ, ՆԱՐԵԿ ԳԱԼՍՏՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *Խորհրդակցություն
Բովանդակություն *

Աշխատակազմի քարտուղար Գոռ Նազարյանին - խիստ  ուշադրություն դարձնել  ներքին կարգապահական կանոններին։ Ուշացողների նկատմամբ  կիրառել համապատասխան միջոցներ։          2026 թվականում համայնքապետարանի աշխատակազմում հնարավոր կառուցվածքային փոփոխության վերաբերյալ հանձնարարել համապատասխան  ստորաբաժանման ղեկավարներին  մշակել ծանուցման օրինակներ։

Համայնքի ղեկավարի խորհրդական Վարդան Այվազյանին,Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին - խիստ ուշադրություն  դարձնել  համայնքի մանկապարտեզների իրականացվող շինարարություններին՝ որակի, ժամկետների, կատարվող շինարարական աշխաատանքների, ինչպես նաև ընթացքում ծագած խնդիրների և խոչընդոտների վերացման ուղղությամբ։ 

Կոմունալ տնտեսության, գույքի կառավարման, տրանսպորտի և համատիրությունների աշխատանքների համակարգման բաժնի պետ Արսեն Եփրեմյանին - կազմակերպել գույքագրման աշխստանքները։ 

Գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Նարեկ Գալստյանին-հետևողական լինել գյուղատնտեսական աշխատանքներին, մասնավորապես, համայնքում ընթացող խաղողի մթերման աշխատանքներին:

Եկամուտների հաշվառման բաժնի պետ Ռուբեն Ավետիսյանին- հետևողական լինել Արտաշատ համայնքի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշներին

Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Անահիտ Խաչատրյանին – միջոցառումները կազմակերպված ու բարձր մակարդակով անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին ներգրավել բոլոր բաժիններին։  

Ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Մերի Մելիքյանին - նախապատրաստական աշխատանքներ տանել  Արտաշատ համայնքի 2026 թվականի բյուջեի  նախագիծը կազմելու ։ 

 Իրավաբանական բաժնի պետ Արփինե Դավթյանին– վարչական վարույթների գործընթացները համապատասխանեցնել օրենքով սահմանված պահանջներին։ 

Գնումների  բաժնի պետ Փայլակ Հակոբյանին - ուշադրության կենտրոնում պահել համայնքապետարանի վարչական շենքի   գույքի ձեռքբերման աշխատանքներին  և  Արտաշատ քաղաքի տարածքում  տեղադրվող շատրվանների   գնումների գործընթացին։                                           


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner