19.10.25
ՏՈՆԱԿԱՆ ԱՐՏԱՇԱՏԸ
|
Արտաշատի 2214-ամյակին նվիրված միջոցառումները մեկնարկեցին խորհրդանշական արարողությամբ՝ ծաղկեդրման արարողություն կատարվեց Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցու բակում տեղադրված խաչքարերի դիմաց։ Միջոցառմանը մասնակցեցին Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Արարատի մարզի գլխավոր դատախազ Վարդան Պողոսյանը, Արտաշատի ավագանու անդամներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, համայնքապետարանի աշխատակազմի անդամներ։ Սա հարգանքի տուրք է բոլոր ժամանակներում հայրենիքի համար կյանքը տված անմահ արտաշատցիների հիշատակին։Տոնական արարողությունները շարունակվեցին փողոային նվագախմբի խրոխտ հնչյուններով և քայլերթով։ Քաղաքի հիմնադրման 2214-ամյակին նվիրված տոնակատարությունը մեկտեղել էր համայնքի ...
Մանրամասն |
|
18.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2214-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ, սիրելի՛ հայրենակիցներ, մեր բոլորի սիրելի քաղաքը, մեր ծննդավայրն ու օրրանը այսօր տոնում է իր հիմնադրման 2214–ամյակը։ Այսօր մենք տոնում ենք դարերի պատմություն ունեցող հայոց հինավուրց մայրաքաղաքներից մեկի ծնունդը, որը հին Հայաստանի ամենահզոր ու զարգացած քաղաքներից մեկն էր, մշակութային ու առևտրի խոշոր կենտրոն և հայ թատրոնի բնօրրանը։ Վստահ եմ, որ բոլոր արտաշատցիների համար թանկ ու հարազատ է մեր սիրելի համայնքը և այսօր բոլորիս համար պատիվ ու մեծ պատասխանատվություն է ապրել ու արարել պատմական փառահեղ անցյալ ունեցող քաղաքի իրավահաջորդ նորօրյա Արտաշատում, ամենօրյա ջանք ու եռանդ ներդնել՝ այն ավելի զարգացած ու ներկայանալի համայնք դարձնելու համար։ Ուրախությամբ ...
Մանրամասն |
|
12.10.25
ԼԱՎ ԼՈՒՐԵՐԻ ՇԱՐՔԻՑ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր բազմաթիվ խնդրանքներին ընդառաջելով, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Արտաշատ քաղաքում հոկտեմբերի 13-ից կգործի ներքաղաքային անվճար տրանսպորտ։ Արտաշատ քաղաքի ծայրամասերն ու կենտրոնը իրար հետ կապող տրանսպորտային միջոցը հարմարավետ ու արագ կդարձնի մարդկանց տեղաշարժը քաղաքում՝ թեթևացնելով հատկապես սոցիալական խոցելի խմբերի և այն մարդկանց հոգսը, որոնք չունեն սեփական տրանսպորտային միջոցներ կամ չեն կարողանում օգտվել տաքսի ծառայություններից: Ներքաղաքային միկրոավտոբուսը կգործի ըստ ֆիքսված ժամանակացույցի` 08։30-ից 18։30-ը`Հետևյալ երթուղով՝ Իսակովի փողոցի սկզբնամաս(Երևան-Երասխ մայրուղու կողմից) -Օգոստոսի 23-Մռավյան-Աբովյան փողոցի վերջնամաս։ Ետադարձ ...
Մանրամասն |
|
10.10.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՍԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունել է Մասիսի միջնակարգ դպրոցի մի շարք աշակերտների՝ տնօրեն Անահիտ Եղիազարյանի և պատմության ուսուցչուհի Օֆելյա Մանասերյանի գլխավորությամբ։ Արտաշատի հիմնադրման 2214–ամյակի տոնակատարությունների շրջանակում՝ Օ․Չուբարյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ մարզի 5 դպրոցներ իրականացնում են հետազոտական աշխատանքների ծրագիր, որն ընդգրկում է Արտաշատի հիմնադրումից մինչև մեր օրերը։ Մասիսի դպրոցն իրականացնում է «Արտաշատը մեր օրերում» թեման, որի շրջանակում աշակերտները հարցեր ուղղեցին համայնքի ղեկավարին` համայնքի զարգացման, իրականացված լայնածավալ աշխատանքների, երիտասարդական ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։ Ծավալվեց ջերմ ու ...
Մանրամասն |
|
10.10.25
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2214–ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ և հյուրեր, հոկտեմբերի 18–ին մեծ շուքով նշելու ենք Արտաշատի հիմնադրման 2214–ամյակը։ Քաղաքի օրվա տոնակատարությունները բավականին հագեցած են և կմեկնարկեն ժամը 12։00–ից։Ժամը 12։00–ին Արտաշատի Երևանյան և Իսակովի փողոցներում կմեկնարկի պարային ֆլեշմոբ, որի ընթացքում հանդես կգան համայնքի պարային խմբերը։ Ժամը 12։00–ից 17։00–ն Արտաշատի մարզադաշտում մեր կրտսեր բնակիչների համար կիրականացվի մանկապատանեկան միջոցառում /Հայկ Ֆրիսթայլ/։ Ժամը 12։00–ից 17։00–ն Արտաշատի Կլամարի պուրակում կկայանա դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես և վարպետաց դասեր՝ համայնքի մշակութային կենտրոնների կողմից։ Ժամը 13։00–ին ...
Մանրամասն |
|
08.10.25
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ 100-ԱՄՅԱԿԸ ԲՈԼՈՐԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ
|
Տարեցների միջազգային օրվա առթիվ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այցելել է համայնքի տարեց բնակիչներ 100-ամյա Հերսիդա Հարությունյանին և Ծաղիկ Հովհաննիսյանին, մարզի միակ վետերան՝ 102-ամյա Վարոս Ավետիսյանին։ Առանձնակի ջերմ մթնոլորտում համայնքի ղեկավարը շնորհավորել է տարեցներին, մաղթել քաջառողջություն և ընդգծել, որ ավագ սերնդի ներկայացուցիչները մեր հասարակության գլխավոր հենասյուներն են և բոլորիս պարտքն է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի նրանք վայելեն արժանապատիվ ծերություն։
|
|
07.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ գրադարանավարներ, գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։ Այս օրը մեկ անգամ ևս ընդգծում է գրքի, գիտելիքի, ընթերցանության կարևորությունը, արժևորում գրադարանի և գրադարանավարի դերը՝ մտքով առողջ հասարակություն ձևավորելու և մշակութային ժառանգությունը պահպանելու շնորհակալ գործում: Անչափ ուրախալի է, որ տեղեկատվական աղբյուրների բազմազանության և տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման մեր ժամանակներում բնավ չի նվազել գրադարանի դերն ու ընթերցանության հանդեպ սերը, ինչի վկայությունը մեր համայնքում գրադարան-ընթերցող ակտիվ կապն է, նաև բոլորովին վերջերս քաղաքի հանրային տարբեր հատվածներում տեղադրված ազատ գրադարանները, ...
Մանրամասն |
|
07.10.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ
|
Գրադարանավարի օրը համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մատուցած տոնական անակնկալի շնորհիվ իրապես տոն դարձավ Օ․ Չուբարյանի անվան մարզային գրադարանի, Արտաշատի քաղաքային և գյուղական բնակավայրերի գրադարանների բոլոր աշխատակիցների համար: Խորհրդանշական նվերներ, քաղցր անակնկալներ, ջերմ բարեմաղթանքներ, ինչն ապահովեց վերջիններիս բարձր տրամադրությունը և գնահատված լինելու հաճելի զգացողություն պարգևեց։ Համայնքի ղեկավարը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, կարևորել էր գրադարանավարի ունեցած դերն ու նշանակությունը՝ գրքի և ընթերցանության արժևորման, հետևաբար նաև մտքով առողջ հասարակություն ձևավորելու գործընթացում և իր ջերմ բարեմաղթանքներն էր հղել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
|
|
06.10.25
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանն այսօր Ուսուցչի օրվա առթիվ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել։ Վերին Արտաշատի մշակույթի տան դահլիճում մեծարվեցին համայնքի կրթական հաստատություններում աշխատող և վաստակած հանգստի անցած մանկավարժները։ Վերջիններիս դահլիճի մուտքի մոտ դիմավորեցին ժպիտներով և ծաղիկներով։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, վարչական ղեկավարներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորեց մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ` բարձր գնահատելով ուսուցչի կարևոր և պատվաբեր առաքելությունը և իր ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դարեր ի վեր ուսուցչի պատվաբեր աշխատանքը մեծ հարգանք և ակնածանք է վայելել մեր ժողովրդի կողմից:Դուք ձեր սաների հոգիներում սերմանում եք սեր` վեհի ու գեղեցիկի հանդեպ, հայրենիքը սիրելու, ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ սեր ու հարգանք դրսևորելու իրական դասեր տալիս: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հասարակության արժանապատիվ անդամ, վաղվա լիարժեք քաղաքացի ձևավորելու շնորհակալ առաքելությունում։ Այս օրը հիանալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ` ձեր կատարած հայրենանվեր աշխատանքի համար։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |