Այսօր: Ուրբաթ, 10 Հոկտեմբերի 2025թ.
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 393
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N ուղղակի վաճառքշ
 

Զեկ. ԽՈՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Արտաշատ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԵՐՔԱՆՈՒՇ ԳՅՈՒՂԻ ԱՐՏԱՇԱՏՅԱՆ ԽՃՈՒՂԻ 13/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով, 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով և ուսումնասիրելով Ա․Վարդանյանի 03/07/2025 թվականի թիվ Ք-8363 դիմումը՝ համայնքի ավագանին որոշում է

1․ՀՀ Արարատի մարզի Արտաշատ համայնքի սեփականություն հանդիսացող, Արտաշատ համայնքի Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի  13/3 հասցեում գտնվող՝   03-025-0019-0030 կադաստրային ծածկագրով, 0,0118 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասն ուղղակի վաճառքի կարգով օտարել Արտաշատ համայնքի  Բերքանուշ գյուղի Արտաշատյան խճուղի 14/2 հասցեում գտնվող, 03-025-0019-0020 կադաստրային ծածկագրով, 0,05264հա մակերեսով բնակավայրերի հասարական կառուցապատման հողամասի սեփականատերեր՝ Անահիտ Աշոտի Վարդանյանին (ծնված 26/05/1971 թվականին), Տիգրան Հենրիկի Վարդանյանին (ծնված 05/09/1992 թվականին) և Աղասի Հենրիկի Վարդանյանին (ծնված 10/06/1992 թվականին)՝ հողամասն ընդլայնելու նպատակով:

2.Հողամասի վաճառքի գինը սահմանել 720 000/յոթ հարյուրքսան հազար/ՀՀ դրամ:

3.Օտարման գործընթացը կազմակերպել մեկ տարվա ընթացքում:

4․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.92 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Արտաշատ Օգոստոսի 23/62
(0235) 22383; (010)250519
artashatmeria@artashat.am
Պաշտոնական էլ. փոստ` 10027804@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner