07.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ գրադարանավարներ, գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։ Այս օրը մեկ անգամ ևս ընդգծում է գրքի, գիտելիքի, ընթերցանության կարևորությունը, արժևորում գրադարանի և գրադարանավարի դերը՝ մտքով առողջ հասարակություն ձևավորելու և մշակութային ժառանգությունը պահպանելու շնորհակալ գործում: Անչափ ուրախալի է, որ տեղեկատվական աղբյուրների բազմազանության և տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման մեր ժամանակներում բնավ չի նվազել գրադարանի դերն ու ընթերցանության հանդեպ սերը, ինչի վկայությունը մեր համայնքում գրադարան-ընթերցող ակտիվ կապն է, նաև բոլորովին վերջերս քաղաքի հանրային տարբեր հատվածներում տեղադրված ազատ գրադարանները, ...
Մանրամասն |
|
06.10.25
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանն այսօր Ուսուցչի օրվա առթիվ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել։ Վերին Արտաշատի մշակույթի տան դահլիճում մեծարվեցին համայնքի կրթական հաստատություններում աշխատող և վաստակած հանգստի անցած մանկավարժները։ Վերջիններիս դահլիճի մուտքի մոտ դիմավորեցին ժպիտներով և ծաղիկներով։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, վարչական ղեկավարներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորեց մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ` բարձր գնահատելով ուսուցչի կարևոր և պատվաբեր առաքելությունը և իր ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դարեր ի վեր ուսուցչի պատվաբեր աշխատանքը մեծ հարգանք և ակնածանք է վայելել մեր ժողովրդի կողմից:Դուք ձեր սաների հոգիներում սերմանում եք սեր` վեհի ու գեղեցիկի հանդեպ, հայրենիքը սիրելու, ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ սեր ու հարգանք դրսևորելու իրական դասեր տալիս: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հասարակության արժանապատիվ անդամ, վաղվա լիարժեք քաղաքացի ձևավորելու շնորհակալ առաքելությունում։ Այս օրը հիանալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ` ձեր կատարած հայրենանվեր աշխատանքի համար։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ...
Մանրամասն |
|
02.10.25
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, համայնքում կկազմակերպվեցին մի շարք միջոցառումներ։Օրը բարձր տրամադրությամբ նշեցին ‹‹Առաքելություն Հայաստան›› բարեգործական ՀԿ-ի Արտաշատի համայնքային կենտրոնի շահառուները: Հյուրասիրություն, նվերներ, գեղեցիկ ու ջերմ բարեմաղթանքներ․ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն կենտրոնում հաշվառված տարեցների օրը տոնական և հիշարժան դարձավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ։ Կենտրոն այցելեցին և շահառուներին շնորհավորեցին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ։Պարոն Մկրտչյանի շնորհավորանքները և պատրաստած նվերները տատիկներին ու պապիկներին փոխանցեց համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
01.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մեծահասակներ, տատիկներ և պապիկներ, ընդունեք իմ որդիական ջերմ շնորհավորանքն ու խոնարհումը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Հայ ընտանիքներում մշտապես ընդգծված ջերմություն և հարգանք ենք տածում ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ` որպես սերունդների համերաշխության և ընտանիքի ամրության խորհրդանիշ։ Այս օրը նաև տարեցների խնդիրներին ուշադրություն հրավիրելու և նրանց մեր հոգածության կենտրոնում պահելու ևս մեկ առիթ է։ Եվ ես կարևորում եմ մեր հանրապետությունում ու համայնքում իրագործվող սոցիալական, առողջապահական և մյուս ծրագրերը` միտված ավագ սերնդի ներկայացուցիչներին արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ապահովելուն։ Սիրելի՛ մեծահասականեր, տատիկներ ու պապիկներ, համայնքապետարանի, համայնքի ...
Մանրամասն |
|
30.09.25
«ՄԻ ՍԱՐ» ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ  հոկտեմբերի 1-ին  ժամը 17։00-ին  Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետթատրոնի դահլիճում Արտաշատի համայնքապետարանի հովանու ներքո, հանդես կգա «Մի Սար» սիմֆոնիկ նվագախումբը՝  «Ապրած կյանքին` խոնարհումով» խորագիրը կրող համերգային ծրագրով։  Համերգը նվիրված է Տարեցների միջազգային օրվան։  Սիրով կսպասենք հատկապես մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։
|
|
29.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է
|
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը Հայաստանի տեղական ինքանակառավարման մարմինների պատվիրակության կազմում գտնվում է Ֆրանսիայում, որտեղ ընթանում են մի շարք հանդիպում-քննարկումներ` Ֆրանսիա–Հայաստան համագործակցություն` փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների հարցերի շուրջ։Այցի շրջանակում` պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության պատվիրակ Ֆրեդերիկ Շոլեի հետ։ Նույն օրը այց է կատարվել նաև Կլամար քաղաք։ Արտաշատի քույր քաղաք Կլամարում համայնքի ղեկավարը հանդիպել է Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասի, ...
Մանրամասն |
|
28.09.25
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Սեպտեմբերի 28-ին Արտաշատ համայնքը նույնպես միացել էր «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագրին, որն այս տարի անցկացվեց «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրով։ Ծրագրի շրջանակում Արտաշատի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցեցին համայնքի կրթական և մշակութային տարբեր հաստատություններ։ Արտաշատի Շ․ Ազնավուրի մշակույթի կենտրոնի կողմից իրականացվեց քայլարշավ դեպի համայնքի ճարտարապետական շինություններ, որը եզրափակվեց այցելությամբ Դվինի պատմական հնավայր։ Շահումյան բնակավայրի Դ․ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր դասարանական ստեղծագործական ժամ՝ «Այն շինությունը համայնքում, որը դարձավ ...
Մանրամասն |
|
27.09.25
ԿԱՅԱՑԵԼ Է 44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ մարզադպրոցում առաջին անգամ անցկացվեց 44-օրյա պատերազմում անմահացած արտաշատցի Տարոն Անդրեասյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին ըմբիշներ` ողջ հանրապետությունից։ Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Տարոնի հայրը` Հարության Անդրեասյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի չեմպիոն, Տարոնի եղբայր Արման Անդրեասյանը, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Վազգեն Թևանյանը, մարզասերներ։ Հնչում ...
Մանրամասն |
|
27.09.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ 44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարտիրոսված հերոսների ծնողներ և հարազատներ, համայնքապետարանի աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։ Արտաշատի քաղաքային պանթեոնում ներկաները ծաղիկներ են խոնարհել պատերազմներում անմահացած հերոսների հիշատակն հավերժացնող հուշակոթողին և խնկարկել նրանց շիրիմներին` խորին խոնարհումով հիշատակելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջորդիներին։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |