02.10.25
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, համայնքում կկազմակերպվեցին մի շարք միջոցառումներ։Օրը բարձր տրամադրությամբ նշեցին ‹‹Առաքելություն Հայաստան›› բարեգործական ՀԿ-ի Արտաշատի համայնքային կենտրոնի շահառուները: Հյուրասիրություն, նվերներ, գեղեցիկ ու ջերմ բարեմաղթանքներ․ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն կենտրոնում հաշվառված տարեցների օրը տոնական և հիշարժան դարձավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ։ Կենտրոն այցելեցին և շահառուներին շնորհավորեցին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ։Պարոն Մկրտչյանի շնորհավորանքները և պատրաստած նվերները տատիկներին ու պապիկներին փոխանցեց համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
01.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մեծահասակներ, տատիկներ և պապիկներ, ընդունեք իմ որդիական ջերմ շնորհավորանքն ու խոնարհումը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Հայ ընտանիքներում մշտապես ընդգծված ջերմություն և հարգանք ենք տածում ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ` որպես սերունդների համերաշխության և ընտանիքի ամրության խորհրդանիշ։ Այս օրը նաև տարեցների խնդիրներին ուշադրություն հրավիրելու և նրանց մեր հոգածության կենտրոնում պահելու ևս մեկ առիթ է։ Եվ ես կարևորում եմ մեր հանրապետությունում ու համայնքում իրագործվող սոցիալական, առողջապահական և մյուս ծրագրերը` միտված ավագ սերնդի ներկայացուցիչներին արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ապահովելուն։ Սիրելի՛ մեծահասականեր, տատիկներ ու պապիկներ, համայնքապետարանի, համայնքի ...
Մանրամասն |
|
30.09.25
«ՄԻ ՍԱՐ» ՍԻՄՖՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ բնակիչներ  հոկտեմբերի 1-ին  ժամը 17։00-ին  Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետթատրոնի դահլիճում Արտաշատի համայնքապետարանի հովանու ներքո, հանդես կգա «Մի Սար» սիմֆոնիկ նվագախումբը՝  «Ապրած կյանքին` խոնարհումով» խորագիրը կրող համերգային ծրագրով։  Համերգը նվիրված է Տարեցների միջազգային օրվան։  Սիրով կսպասենք հատկապես մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին։
|
|
29.09.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ Է
|
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը Հայաստանի տեղական ինքանակառավարման մարմինների պատվիրակության կազմում գտնվում է Ֆրանսիայում, որտեղ ընթանում են մի շարք հանդիպում-քննարկումներ` Ֆրանսիա–Հայաստան համագործակցություն` փախստականների ընդունման և ինտեգրման տեղական հանրային քաղաքականությունների հարցերի շուրջ։Այցի շրջանակում` պատվիրակության անդամներն այսօր հանդիպել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանի ու Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Տեղական իշխանությունների և քաղաքացիական հասարակության պատվիրակ Ֆրեդերիկ Շոլեի հետ։ Նույն օրը այց է կատարվել նաև Կլամար քաղաք։ Արտաշատի քույր քաղաք Կլամարում համայնքի ղեկավարը հանդիպել է Կլամարի քաղաքապետ Իվ Կոսկասի, ...
Մանրամասն |
|
28.09.25
«ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Սեպտեմբերի 28-ին Արտաշատ համայնքը նույնպես միացել էր «Եվրոպական ժառանգության օրեր» համաեվրոպական ծրագրին, որն այս տարի անցկացվեց «Ժառանգություն և ճարտարապետություն» խորագրով։ Ծրագրի շրջանակում Արտաշատի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառումներին մասնակցեցին համայնքի կրթական և մշակութային տարբեր հաստատություններ։ Արտաշատի Շ․ Ազնավուրի մշակույթի կենտրոնի կողմից իրականացվեց քայլարշավ դեպի համայնքի ճարտարապետական շինություններ, որը եզրափակվեց այցելությամբ Դվինի պատմական հնավայր։ Շահումյան բնակավայրի Դ․ Ռաֆայելյանի անվան արվեստի դպրոցում կազմակերպվել էր դասարանական ստեղծագործական ժամ՝ «Այն շինությունը համայնքում, որը դարձավ ...
Մանրամասն |
|
27.09.25
ԿԱՅԱՑԵԼ Է 44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԱՆՄԱՀԱՑԱԾ ՏԱՐՈՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԸ
|
Սեպտեմբերի 27-ին Արտաշատի Ռ. Գոլեցյանի անվան ՕՀ մարզադպրոցում առաջին անգամ անցկացվեց 44-օրյա պատերազմում անմահացած արտաշատցի Տարոն Անդրեասյանին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի հուշամրցաշարը, որին մասնակցում էին ըմբիշներ` ողջ հանրապետությունից։ Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, Տարոնի հայրը` Հարության Անդրեասյանը, ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդատյանը, Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը, Ըմբշամարտի աշխարհի երկակի չեմպիոն Մալխաս Ամոյանը, Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սլավիկ Գալստյանը, Եվրոպայի չեմպիոն, Տարոնի եղբայր Արման Անդրեասյանը, Եվրոպայի չեմպիոն և մրցանակակիր Վազգեն Թևանյանը, մարզասերներ։ Հնչում ...
Մանրամասն |
|
27.09.25
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ՝ 44–ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարտիրոսված հերոսների ծնողներ և հարազատներ, համայնքապետարանի աշխատակիցներ հարգանքի տուրք են մատուցել 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների հիշատակին։ Արտաշատի քաղաքային պանթեոնում ներկաները ծաղիկներ են խոնարհել պատերազմներում անմահացած հերոսների հիշատակն հավերժացնող հուշակոթողին և խնկարկել նրանց շիրիմներին` խորին խոնարհումով հիշատակելով հայրենիքի համար իրենց կյանքը նվիրաբերած մեր քաջորդիներին։
|
|
23.09.25
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18–ԻՆ ՆՇԵԼՈՒ ԵՆՔ ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2214–ԱՄՅԱԿԸ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ և հյուրեր, հոկտեմբերի 18–ին մեծ շուքով նշելու ենք Արտաշատի հիմնադրման 2214–ամյակը։ Քաղաքի օրվա տոնակատարություները հագեցած են լինելու մշակութային և ժամանցային ծրագրերով, որոնք կմեկնարկեն վաղ առավոտից։ Կգործի տեղական արտադրանքի տոնավաճառ։ Իսկ երեկոյան ժամը 19։ 00–ին Արտաշատի կենտրոնական հրապարակում կմեկնարկի տոնակատարության մեծ ու շքեղ համերգը՝ սիրված և ճանաչված երգիչ Արման Հովհաննիսյանի և Կարեն Սևակ բենդի մասնակցությամբ։ Ձեզ սպասվում է անմոռանալի երեկո՝ սիրված հիթերի կատարմամբ։ Բաց չթողնեք։ Օրը կեզրափակվի շքեղ հրավառությամբ։ Հանդիպում ենք հոկտեմբերի 18–ին՝ Արտաշատում։Օրացույցում ամրագրեք այս ...
Մանրամասն |
|
22.09.25
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատում Անկախության օրը նշվեց համերգային ծրագրով։ Հայրենասիրական և ազգային երգերի կատարումներով հանդես եկան սիրված երգիչ Սևակ Ամրոյանը և երգչուհի Արփին։ Միջոցառմանը ներկա էին Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, համայնքի ղեկավարի տեղակալներ Սուրեն Մկրտչյանը, Հրայր Հակոբջանյանը, ավագանու անդամներ, Արտաշատի զորամասի զինվորներ։ Հնչում է ՀՀ օրհներգը, ապա լռության րոպե է հայտարարվում ի հիշատակ հայրենիքի համար բոլոր ժամանակներում ընկած հերոսների։ Ներկաներին ՀՀ Անկախության 34-ամյակի առթիվ շնորհավորեց համայնքի ղեկավարը` մաղթելով խաղաղություն մեր երկրին, լուսավոր ու բարեկեցիկ օրեր բոլոր օջախներին։ Իսկ համերգը, որը համեմված էր սիրված կատարումներով, ուղեկցվեց հանդիսատեսի ...
Մանրամասն |
|
21.09.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, Արտաշատ միավորված համայնքի սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս մեր ամենանվիրական ու կարևոր տոներից մեկի՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ: Այսօր մենք վերարժևորում ենք այն կարևոր ու առանձնահատուկ օրվա խորհուրդը, որն իրականություն դարձավ մեր ժողովրդի միասնականության և հայրենասիրության շնորհիվ՝ նոր ու շրջադարձային էջ բացելով մեր պատմության մեջ:Հայաստանի 34-ամյա ճանապարհին մեզ շատ փորձություններ են բաժին հասել, փորձություններ ենք հաղթահարում նաև այսօր, բայց ամուր ու անսասան են մեր անկախ ապրելու և արարելու կամքն ու ոգին։ Մեր անկախության համար մենք առաջին հերթին պարտավոր ենք մեր հազարավոր այն քաջորդիներին, ովքեր անձնվիրաբար մարտնչել են հանուն մեր բոլորի Հայաստանի, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |