ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արարատի մարզի Արտաշատի համայնքապետարանում 2021 թվականի ապրիլի 21-ին ժամը 11-ին տեղի կունենա հողամասերի աճուրդ-վաճառք: Աճուրդի կդրվի համայնքի սեփականությունը հանդիսացող Արտաշատի քաղաքային համայնքում գտնվող, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կռուցապատման հողամասեր:
Լոտ 1- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/2 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-001-0039-082/ 0,1 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 2- Արտաշատ համայնքի Մյասնիկյան փողոցից դեպի Դալար տանող ճանապարհ թիվ 8/3 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-001-0039-081/ 0,05 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Լոտ 3- Արտաշատ համայնքի Մարքսի փողոց թիվ 78/7 հասցեում գտնվող /ծածկագիր՝ 03-001-0173-0119/ 0,01176 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածքը:
Հողամասերի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գին է սահմանվել
հողամասերի կադաստրային արժեքի 200%-ի չափով: Հողամասերի աճուրդ-վաճառքը կկայանա բաց դասական եղանակով: Աճուրդի նախավճարի չափ է սահմանվում մեկնարկային գնի 5%-ը: Վճարման հաշվարկային հաշվեհամարն է՝ 900415151068: Աճուրդի հայտերի, մասնակցության վճարների անդորագրերի, պահանջվող մյուս փաստաթղթերի ընդունումը կդադարեցվի աճուրդի նշանակման օրից 3 /երեք/ աշխատանքային օր առաջ:
Նշված հողամասերը ծանրաբեռված չեն կոմունիկացիաներով:
Պարզաբանում պահանջող, առաջացած հարցերի և տեղեկությունների համար դիմել Արտաշատի համայնքապետարան աճուրդային հանձնաժողովին /կազմակերպչին/:
Հեռախոս՝ 091191151
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ԱԼԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ