|
13.11.25
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
|
|
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի Արտաշատ համայնքի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` 10:00-11:30 Արտաշատ քաղաք՝ Ս․ Հակոբյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-12։30 Մրգավան բնակավայր մասնակի10:00-13:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Թովմասյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադեի, Սիսակյան, Փափազյան, Աճառյան, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Նարեկացի, Բաղրամյան, Չավուշի, Թորոմոնյան, ...
Մանրամասն |
|
|
13.11.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
|
Արտաշատ միավորված համայնքի հարգելի բնակիչներ, հորդորում ենք ձեզ մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 1- ը ներառյալ կատարել ձեր փոխադրամիջոցի, անշարժ գույքի /գույքահարկ, հողի հարկ/ և աղբահանության վարձավճարների պարտավորությունները՝ օրենքով սահմանված տույժերից խուսափելու համար։ Վերոնշյալ հարկատեսակների չափի և վճարման կարգի մասին տեղեկանալու համար կարող եք այցելել Արտաշատի համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակ կամ զանգահարել 0235 2-09– 15 հեռախոսահամարով։Գյուղական բնակավայրերում կարող եք մոտենալ վարչական կենտրոններ /գյուղապետարաններ/։Տեղեկացնում ենք նաև, որ Արտաշատի համայնքապետարանում և համայնքի գյուղական բնակավայրերի վարչական կենտրոններում առկա են POS-տերմինալներ, ...
Մանրամասն |
|
|
11.11.25
ԱՐՏԱՇԱՏՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՕՐԸ
|
|
Հայաստանում Տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 29-ամյակի առթիվ Արտաշատի համայնքապետարանը Արտաշատի պետթատրոնում հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել, որին ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, ավագանու անդամներ, ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներ, գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարներ, համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներ։ Թատրոնի նախասրահում ֆոտոշարքով ներկայացված էին գեղեցիկ ու հետաքրքիր դրվագներ Արտաշատի պատմությունից։ Միջոցառումը մեկնարկեց Հայաստանի Հանրապետության և Արտաշատ համայնքի օրներգերով։Տոնական օրվա առթիվ իր շնորհավորանքները հղեց համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը՝ հանրային կյանքում կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների դերը և ...
Մանրամասն |
|
|
10.11.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ 29–ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
|
|
Ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին, ավագանու անդամներին, համայնքային ծառայողներին, համայնքապետարանի և համայնքային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցներին, վարչական շրջանների ղեկավարներին, համայնքի բնակիչներին՝ Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 29-ամյակի առթիվ:Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության և կառավարման համակարգի կարևոր հիմնասյուներից է, որտեղ բնակիչ–համայնք–պետություն համագործակցությամբ արդյունավետ լուծում են ստանում տեղական նշանակության հարցերը։ Տեղական ինքնակառավարման մարմինները տեղերում պետական քաղաքականության անմիջական իրականացնողներն են, հստակ գիտեն համայնքում առկա ...
Մանրամասն |
|
|
06.11.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Նոյեմբերի 5–ին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ համայնքի ղեկավարի տեղակալների, ոլորտային պատասխանատուների և գյուղական բնակավայրերի վարչական ղեկավարների մասնակցությամբ: Պարոն Մկրտչյանը ներկաների ուշադրությունն է հրավիրելբնակավայրերի սեփական եկամուտների կատարողականին։ Համայնքի ղեկավարն ըստ բնակավայրերի անդրադարձ կատարելով եկամուտների հավաքագրմանը՝ հորդորել է առանձնակի ուշադրություն դարձնել գանձումների հավաքագրման աշխատանքներին և այն բնակավայրերում, որտեղ ցածր է հավաքագրման ցուցիչը, համագործակցված աշխատանք տանել և արդյունքները հասցնել առավելագույնի: Քանի որ միայն բարձր կատարողական ունենալու դեպքում հնարավոր կլինի շարունակել համայնքում սկիզբ առած ...
Մանրամասն |
|
|
05.11.25
ՀԱՄԱՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՇԱԽՄԱՏԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ
|
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն ընդունել է Արտաշատի հիմնադրման 2214–ամյակի առթիվ կազմակերպված «Արտաշատի համայնքապետի գավաթ» շախմատի մարզային բաց առաջնության մրցանակակիրներին և մարզիչներին։ Առաջնությանը, որը կազմակերպել են Արարատի մարզի շախմատի ֆեդերացիան և Արտաշատի Շ․Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնը, մասնակցել են 43 շախմատիստներ՝ ողջ մարզից, խաղերը շարունակվել են 9 օր և արդյունքում որոշվել են հաղթողները։ Համայնքի ղեկավարը ողջունեց հաղթողներին ու մրցանակակիրներին՝ մաղթելով նոր հաջողություններ։ «Շնորհավորում եմ բոլորիդ հիանալի արդյունքների համար, շախմատը մտքի արվեստ է, որը մեծ համբերություն և ճկուն տրամաբանություն է պահանջում։ Ուրախ եմ, որ տիրապետում եք ...
Մանրամասն |
|
|
05.11.25
ԼԻԱՆԱ ԳՅՈՒՐՋՅԱՆԸ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ
|
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում Արտաշատի Գետազատ բնակավայրի բնակչուհի, Հայաստանի ծանրամարտի կանանց թիմի անդամ Լիանա Գյուրջյանը, երկամարտի 232 կգ արդյունքով, դարձել է Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության ոսկե մեդալակիր։ Լիանան պոկում վարժությունում ունեցել է երեք հաջող մոտեցում` 95 կգ, 100 կգ, 102 կգ և այս վարժությունում դարձել է ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում մեր ծանրորդը բարձրացրել է 125 կգ, 130 կգ և այստեղ նույնպես առաջինը դարձել։ Շնորհավորում ենք Լիանային և մաղթում նոր հաղթանակներ։
|
|
|
05.11.25
ՇՐՋԱՅՑ՝ ԱՐՏԱՇԱՏ ՄԻԱՎՈՐՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
|
Ազգային ժողովի պատգամավորներ Ռուստամ Բաքոյանը, Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը և էսթեր Այվազյանը համայնքային այցերի շրջանակում՝ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել Արտաշատ միավորված համայնքում, դիտարկել կատարված լայնածավալ աշխատանքները։ Վերջիններս եղել են Արտաշատի Արարատյան և Իսակովի փողոցներում, որտեղ ապօրինի տեղադրված ավտոտնակների, ինքնակամ շինությունների և աղբավայրերի վերածված տարածքների փոխարեն կառուցվում են ժամանակակից պուրակներ, խաղահրապարակներ։ Հաջորդիվ ԱԺ պատգամավորները, համայնքի ղեկավարը և Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը այցելել են Արտաշատի հիմնանորոգված ավագ դպրոց, որը հագեցած է գերժամանակակից տեխնիկայով, սահմանափակ կարողություններ ունեցող ...
Մանրամասն |
|
|
04.11.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
|
Սոցիալական աշխատողի օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մաղթում անսպառ եռանդ, քաջառողջություն և հաջողություններ։ Սիրելի՛ սոցաշխատողներ, դուք կարևոր ու մարդասիրական գործունեություն եք իրականացնում՝ նպաստելով խոցելի խմբերի սոցիալական խնդիրների վերհանմանը և օգնում դրանց հնարավոր լուծումներ գտնել։ Դուք այն առաջին օղակն եք, ովքեր աշխատում են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքների հետ, հայտնաբերում, գնահատում ու բացահայտում նրանց սոցիալական կարիքները և աջակցում։ Իմ շնորհակալությունն եմ հայտնում համայնքապետարանի, միասնական սոցիալական ծառայության Արտաշատի տարածքային կենտրոնի, Արտաշատում գործունեություն ծավալող բոլոր աջակցության կենտրոնների մասնագետներին, ...
Մանրամասն |
|
|
31.10.25
ԱՍՖԱԼՏԱՊԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ՝ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
2025 թվականի սուբվենցիոն ծրագրով՝ ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել Արտաշատ քաղաքային համայնքի Աթարբեկյան և Լուսինյան փողոցներում՝ ընդհանուր՝ 874 գծամետր երկարությամբ։ Այժմ ընթանում են հողային շերտի քանդման և ջրահեռացման վաքերի տեղադրման աշխատանքները։ Աշխատանքներն իրականացվում են Արտաշատ քաղաքի Աթարբեկյան, Լուսինյան, Պատկանյան, Խանջյան Նար–Դոս, Նալբանդյան, Մյասնիկյան փողոցների ասֆալտապատման ենթածրագրով, որի պայմանագրային արժեքը 550 մլն 200 հզր ՀՀ դրամ է։ Գումարի 35%–ը հատկացնում է Կառավարությունը, 65%–ը՝ համայնքի մասնաբաժինն է։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |