12.10.25
ԼԱՎ ԼՈՒՐԵՐԻ ՇԱՐՔԻՑ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, ձեր բազմաթիվ խնդրանքներին ընդառաջելով, համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ Արտաշատ քաղաքում հոկտեմբերի 13-ից կգործի ներքաղաքային անվճար տրանսպորտ։ Արտաշատ քաղաքի ծայրամասերն ու կենտրոնը իրար հետ կապող տրանսպորտային միջոցը հարմարավետ ու արագ կդարձնի մարդկանց տեղաշարժը քաղաքում՝ թեթևացնելով հատկապես սոցիալական խոցելի խմբերի և այն մարդկանց հոգսը, որոնք չունեն սեփական տրանսպորտային միջոցներ կամ չեն կարողանում օգտվել տաքսի ծառայություններից: Ներքաղաքային միկրոավտոբուսը կգործի ըստ ֆիքսված ժամանակացույցի` 08։30-ից 18։30-ը`Հետևյալ երթուղով՝ Իսակովի փողոցի սկզբնամաս(Երևան-Երասխ մայրուղու կողմից) -Օգոստոսի 23-Մռավյան-Աբովյան փողոցի վերջնամաս։ Ետադարձ ...
Մանրամասն |
|
10.10.25
ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՍԻՍ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԵՏ
|
Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այսօր ընդունել է Մասիսի միջնակարգ դպրոցի մի շարք աշակերտների՝ տնօրեն Անահիտ Եղիազարյանի և պատմության ուսուցչուհի Օֆելյա Մանասերյանի գլխավորությամբ։ Արտաշատի հիմնադրման 2214–ամյակի տոնակատարությունների շրջանակում՝ Օ․Չուբարյանի անվան մարզային գրադարանի նախաձեռնությամբ մարզի 5 դպրոցներ իրականացնում են հետազոտական աշխատանքների ծրագիր, որն ընդգրկում է Արտաշատի հիմնադրումից մինչև մեր օրերը։ Մասիսի դպրոցն իրականացնում է «Արտաշատը մեր օրերում» թեման, որի շրջանակում աշակերտները հարցեր ուղղեցին համայնքի ղեկավարին` համայնքի զարգացման, իրականացված լայնածավալ աշխատանքների, երիտասարդական ծրագրերի և մի շարք այլ հարցերի մասին։ Ծավալվեց ջերմ ու ...
Մանրամասն |
|
10.10.25
ԱՐՏԱՇԱՏԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 2214–ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
|
Արտաշատ միավորված համայնքի սիրելի բնակիչներ և հյուրեր, հոկտեմբերի 18–ին մեծ շուքով նշելու ենք Արտաշատի հիմնադրման 2214–ամյակը։ Քաղաքի օրվա տոնակատարությունները բավականին հագեցած են և կմեկնարկեն ժամը 12։00–ից։Ժամը 12։00–ին Արտաշատի Երևանյան և Իսակովի փողոցներում կմեկնարկի պարային ֆլեշմոբ, որի ընթացքում հանդես կգան համայնքի պարային խմբերը։ Ժամը 12։00–ից 17։00–ն Արտաշատի մարզադաշտում մեր կրտսեր բնակիչների համար կիրականացվի մանկապատանեկան միջոցառում /Հայկ Ֆրիսթայլ/։ Ժամը 12։00–ից 17։00–ն Արտաշատի Կլամարի պուրակում կկայանա դեկորատիվ աշխատանքների ցուցահանդես և վարպետաց դասեր՝ համայնքի մշակութային կենտրոնների կողմից։ Ժամը 13։00–ին ...
Մանրամասն |
|
08.10.25
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ 100-ԱՄՅԱԿԸ ԲՈԼՈՐԱԾ ՏԱՐԵՑՆԵՐԻՆ
|
Տարեցների միջազգային օրվա առթիվ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանն այցելել է համայնքի տարեց բնակիչներ 100-ամյա Հերսիդա Հարությունյանին և Ծաղիկ Հովհաննիսյանին, մարզի միակ վետերան՝ 102-ամյա Վարոս Ավետիսյանին։ Առանձնակի ջերմ մթնոլորտում համայնքի ղեկավարը շնորհավորել է տարեցներին, մաղթել քաջառողջություն և ընդգծել, որ ավագ սերնդի ներկայացուցիչները մեր հասարակության գլխավոր հենասյուներն են և բոլորիս պարտքն է գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որպեսզի նրանք վայելեն արժանապատիվ ծերություն։
|
|
07.10.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ՝ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ գրադարանավարներ, գրադարանային համակարգի սիրելի՛ աշխատակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գրադարանավարի օրվա առթիվ։ Այս օրը մեկ անգամ ևս ընդգծում է գրքի, գիտելիքի, ընթերցանության կարևորությունը, արժևորում գրադարանի և գրադարանավարի դերը՝ մտքով առողջ հասարակություն ձևավորելու և մշակութային ժառանգությունը պահպանելու շնորհակալ գործում: Անչափ ուրախալի է, որ տեղեկատվական աղբյուրների բազմազանության և տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման մեր ժամանակներում բնավ չի նվազել գրադարանի դերն ու ընթերցանության հանդեպ սերը, ինչի վկայությունը մեր համայնքում գրադարան-ընթերցող ակտիվ կապն է, նաև բոլորովին վերջերս քաղաքի հանրային տարբեր հատվածներում տեղադրված ազատ գրադարանները, ...
Մանրամասն |
|
07.10.25
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵԼ Է ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐԸ
|
Գրադարանավարի օրը համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի մատուցած տոնական անակնկալի շնորհիվ իրապես տոն դարձավ Օ․ Չուբարյանի անվան մարզային գրադարանի, Արտաշատի քաղաքային և գյուղական բնակավայրերի գրադարանների բոլոր աշխատակիցների համար: Խորհրդանշական նվերներ, քաղցր անակնկալներ, ջերմ բարեմաղթանքներ, ինչն ապահովեց վերջիններիս բարձր տրամադրությունը և գնահատված լինելու հաճելի զգացողություն պարգևեց։ Համայնքի ղեկավարը, շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, կարևորել էր գրադարանավարի ունեցած դերն ու նշանակությունը՝ գրքի և ընթերցանության արժևորման, հետևաբար նաև մտքով առողջ հասարակություն ձևավորելու գործընթացում և իր ջերմ բարեմաղթանքներն էր հղել ոլորտի բոլոր ներկայացուցիչներին:
|
|
06.10.25
ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏՈՒՄ
|
Արտաշատի համայնքապետարանն այսօր Ուսուցչի օրվա առթիվ գեղեցիկ միջոցառում էր կազմակերպել։ Վերին Արտաշատի մշակույթի տան դահլիճում մեծարվեցին համայնքի կրթական հաստատություններում աշխատող և վաստակած հանգստի անցած մանկավարժները։ Վերջիններիս դահլիճի մուտքի մոտ դիմավորեցին ժպիտներով և ծաղիկներով։ Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մարտուն Մանուկյանը, վարչական ղեկավարներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, համայնքապետարանի աշխատակիցներ, մանկավարժներ։ Համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը շնորհավորեց մանկավարժներին` մասնագիտական տոնի առթիվ` բարձր գնահատելով ուսուցչի կարևոր և պատվաբեր առաքելությունը և իր ...
Մանրամասն |
|
05.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ` ՈՒՍՈՒՑՉԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ ուսուցիչներ, կրթության ոլորտի պատասխանատուներ, սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ ձեզ` մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ: Դարեր ի վեր ուսուցչի պատվաբեր աշխատանքը մեծ հարգանք և ակնածանք է վայելել մեր ժողովրդի կողմից:Դուք ձեր սաների հոգիներում սերմանում եք սեր` վեհի ու գեղեցիկի հանդեպ, հայրենիքը սիրելու, ազգային և համամարդկային արժեքների նկատմամբ սեր ու հարգանք դրսևորելու իրական դասեր տալիս: Անգնահատելի է ձեր դերակատարությունը հասարակության արժանապատիվ անդամ, վաղվա լիարժեք քաղաքացի ձևավորելու շնորհակալ առաքելությունում։ Այս օրը հիանալի առիթ է ևս մեկ անգամ երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ` ձեր կատարած հայրենանվեր աշխատանքի համար։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհավորել ...
Մանրամասն |
|
02.10.25
ՏԱՐԵՑՆԵՐԻ ՕՐԸ՝ ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Հոկտեմբերի 1-ին՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ, համայնքում կկազմակերպվեցին մի շարք միջոցառումներ։Օրը բարձր տրամադրությամբ նշեցին ‹‹Առաքելություն Հայաստան›› բարեգործական ՀԿ-ի Արտաշատի համայնքային կենտրոնի շահառուները: Հյուրասիրություն, նվերներ, գեղեցիկ ու ջերմ բարեմաղթանքներ․ ձևավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն կենտրոնում հաշվառված տարեցների օրը տոնական և հիշարժան դարձավ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանի նախաձեռնությամբ։ Կենտրոն այցելեցին և շահառուներին շնորհավորեցին համայնքի ղեկավարի տեղակալ Սուրեն Մկրտչյանը, համայնքապետարանի աշխատակիցներ։Պարոն Մկրտչյանի շնորհավորանքները և պատրաստած նվերները տատիկներին ու պապիկներին փոխանցեց համայնքի ղեկավարի ...
Մանրամասն |
|
01.10.25
ԱՐՏԱՇԱՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՌԼԵՆ ՄԿՐՏՉՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Սիրելի՛ մեծահասակներ, տատիկներ և պապիկներ, ընդունեք իմ որդիական ջերմ շնորհավորանքն ու խոնարհումը՝ Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Հայ ընտանիքներում մշտապես ընդգծված ջերմություն և հարգանք ենք տածում ավագ սերնդի ներկայացուցիչների հանդեպ` որպես սերունդների համերաշխության և ընտանիքի ամրության խորհրդանիշ։ Այս օրը նաև տարեցների խնդիրներին ուշադրություն հրավիրելու և նրանց մեր հոգածության կենտրոնում պահելու ևս մեկ առիթ է։ Եվ ես կարևորում եմ մեր հանրապետությունում ու համայնքում իրագործվող սոցիալական, առողջապահական և մյուս ծրագրերը` միտված ավագ սերնդի ներկայացուցիչներին արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքով ապահովելուն։ Սիրելի՛ մեծահասականեր, տատիկներ ու պապիկներ, համայնքապետարանի, համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |