23.02.21
ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԼՃԻ ՄԱՔՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Գարնանն ընդառաջ մեկնարկել են քաղաքային լճի մաքրման աշխատանքները: Համայնքապետ Կարեն Բենիամինյանը համայնքապետարանի պատասխանատուների հետ այցելել և տեղում հետևել է ընթացող աշխատանքներին:
|
|
22.02.21
ՆՈՐ ԳՐՔԵՐ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ՝ ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Փետրվարի 19-ը՝ Մեծն Լոռեցու ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես Գիրք նվիրելու օր: Տոնի առթիվ Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանի նախաձեռնությամբ գեղեցիկ ավանդույթ է ձևավորվել. համայնքի ղեկավարի կողմից Արտաշատի քաղաքային գրադարանն այս տարի ևս նոր գրքեր նվեր ստացավ: Բազմաժանր ու հետաքրքիր գրքերն անշուշտ կգրավեն գրադարանի ընթերցողների ուշադրությունը և ևս մեկ խթան կլինեն ընթերցանության տարածման համար:Համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Արարատ Գոլեցյանը և բաժնի գլխավոր մասնագետ Մարիա Հովհաննիսյանն այցելեցին գրադարան, տնօրեն Սուսաննա Պետրոսյանին և աշխատակիցներին փոխանցեցին համայնքապետի շնորհավորանքներն ու նվերները: Իրականացված շնորհակալ նախաձեռնության ...
Մանրամասն |
|
17.02.21
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
|
Համայնքի հարգելի բնակիչներ, ձեզ ենք ներկայացնում էլեկտրոնային կադաստրի հարթակի և կադաստրի ֆեյսբուքյան ու յութուբյան էջերի մասին տեղեկատվություն, որը կնպաստի ոլորտում՝ ձեր կողմից իրականացվելիք ամենատարբեր գործարքների և կազմակերպվող աշխատանքների իրականացման արդյունավետության բարձրացմանը: Մանրամասներին ծանոթացեք ներքոհիշյալ հղումներով՝ ՀՀ կադաստրի կոմիտեի յութուբյան ալիք ՀՀ կադաստրի կոմիտեի ֆեյսբուքյան էջ՝ https://www.facebook.com/cadastrecommitte
|
|
15.02.21
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ
|
Փետրվարի 13-ին Արտաշատում ավանդույթի համաձայն նշվեց Տեառնընդառաջի տոնը։ Համայնքի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու բակում էին հավաքվել նորապսակ զույգեր և արտաշատցիներ՝ մասնակիցը լինելու համայնքապետարանի պատրաստած միջոցառմանը: Նախ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հանդիսապետությամբ կատարվեց Նորապսակների օրհնության կարգ։Սրբազանը ուրախալի համարեց, որ Տեառնընդառաջի տոնը նշելը ամենամյա գեղեցիկ ավանդույթ է դարձել համայնքապետարանի կողմից և շնորհակալություն հայտնեց պարոն Բենիամինյանին՝ հոգատար և ուշադիր վերաբերմունքի համար։ Այնուհետև ներկա թվով 7 նորապսակ զույգերին շնորհավորեց համայնքապետ Կարեն Բենիամինյանը և մաղթեց նրանց ընտանեկան ամուր և անխախտ երջանկություն, ...
Մանրամասն |
|
10.02.21
ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՐՏԱՇԱՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴԱՇՏԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ԱԹԼԵՏԻԿԱՅԻ ՎԱԶՔՈՒՂՈՒ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ
|
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այցելել է Արարատի մարզ՝ ծանոթանալու սպորտային ենթակառուցվածքների աշխատանքներին։ Նախարարի տեղակալի այցը մեկնարկել է Արտաշատի քաղաքային մարզադաշտից, որտեղ նա Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանի և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ ծանոթացել է առկա պայմաններին և քննարկել դրանք բարեկարգելու տարբերակները։ Կարեն Գիլոյանը տեղեկացրել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության և հեռացատկի Եվրոպայի չեմպիոն, Եվրոպայի ռեկորդակիր, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի համագործակցությամբ առաջիկա ամիսներին կմեկնարկեն մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ...
Մանրամասն |
|
08.02.21
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԸ
|
Այսօր Արտաշատում տեղի ունեցավ 2020 թվականի ձմեռային զորակոչին Արարատի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման արարողությունը, որին ներկա էին Արարատի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը և պաշտոնատար այլ անձինք։ Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին բոլոր նահատակների հիշատակը, այնուհետ Արտաշատի Սուրբ Հովհաննես Ավետարանիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Թաթուլ քահանա Գասպարյանը հնչեցրեց Տերունական աղոթքը։ Նորակոչիկներին բարի ճանապարհ և անփորձանք ծառայություն մաղթեցին մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, համայնքի ղեկավար Կարեն Բենիամինյանը։ Նրանք բարեմաղթեցին, որ խաղաղ լինի հայրենիքի երկինքը, իսկ մեր զինվորներն ...
Մանրամասն |
|
04.02.21
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՊԱՏՇԱՃ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Արտաշատ համայնքի աղբահանության աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար 2020 թվականին համայնքապետարանի կողմից ձեռք են բերվել և համայնքի տարբեր տարածքներում տեղադրվել են 40 աղբամաններ: Ձեռք է բերվել թվով 6 տեխնիկա՝ 1 ջրցան մեքենա, 2 ‹‹ԶԻԼ›› մակնիշի աղբատար, ‹‹Կամազ›› մակնիշի 2 աղբահավաք և ‹‹Ջիսիբի›› տեսակի 1 մեքենա: Համայնքապետարանի կողմից ստեղծվել է ‹‹Արտաշատ-կոմունալ սպասարկում›› ՀՈԱԿ-ը, որը գործում է համայնքապետարանի ենթակայությամբ: Արտաշատի աղբահանության և սանմաքրման աշխատանքները մշտապես գտնվում են համայնքապետ Կարեն Բենիամինյանի անմիջական վերահսկողության ներքո:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |